ԱՏԼԱՆՏԻԴԱՆ ԳՏՆՎԵԼ Է


Առասպելական Ատլանտիդայի որոնումները, ինչպես վկայում են գիտնականները, մոտենում են իրենց ավարտին: Վերջերս Աֆրիկայից հյուսիս-արևմուտք, ափամերձ շրջաններից մոտ հազար մղոն հեռավորության վրա, ծովի հատակին գտնվել է բնակավայր, որի նկարագրությունները համոզել են գիտնականներին, թե դա հենց Ատլանտիդան է, ինչի մասին խոսում ու գրում են հազարամյակներ շարունակ: Ըստ գիտնականների, Ատլանտիդան ասք չէ, մտացածին չէ, այլ իրականում գոյություն է ունեցել, ինչի վկայությունն էլ հայտնաբերված բնակավայրն է, որի ուսումնասիրությունները շուտով նոր լույս կսփռեն համաշխարհային պատմության առեղծվածներից մեկի վրա: