Ավելի շուտ, քան կրակոցը


Հակառակորդի դիրքերում դիպուկահարն է, անկասկած, այն զինվորը, ումից բխում է ամենամեծ վտանգը. հսկայական տարածությունը նրա համար խոչընդոտ չէ` թիրախին հարվածելու: Դիպուկահարից եկող վտանգի դեմ բոլոր պաշտպանական միջոցները կախված են նրա առաջին կրակոցի տեսակից կամ ձայնից: Իսկ առաջին կրակոցից հետո կարող է շատ ուշ լինել: Վերջին շրջանում ստեղծվել է մի սարք, որն ազդարարում է հեռադիտակի, օպտիկական նշանոցի (տՐՌՓպս) անգամ ակնդետ նայող աչքերի առկայությունը: Սարքն իր տեսակի մեջ առաջինն է` յուրահատուկ գործառույթով` օր ու գիշեր զգուշացնել, որ սկսել են հետևել կամ վերցրել են նշանառության տակ: Այսինքն, զգուշացնել ավելի շուտ, քան կհնչի հակառակորդի առաջին կրակոցը: Գերնոր տեխնոլոգիաների համադրությամբ (տեսախցիկ, թվանշային լուսարձակ, հետևող մարմինը հայտնաբերող հատուկ սարք) ստեղծվել է մի համակարգ, որն ավտոմատ կերպով հուշում է, որ հակառակորդի դիտակետում ես: