Անցյալի 10 ամենավտանգավոր զինատեսակները


Վաղ անցյալում, երբ ավելի հաճախ էին լինում բախումներն ու ճակատամարտերը, ռազմիկներն ամենատարբեր միջոցների էին դիմում, զանազան զինատեսակներ էին հնարում` մարտի դաշտում պաշտպանվելու և հակառակորդին խուճապահար անելու համար: Ահա դրանց այն տասնյակը, որոնք ամենավտանգավորն էին: Ծանր գլխարկով մահակ Առաջին անգամ գործածվել է հարավ-աֆրիկյան ցեղերի կողմից: Հարվածում էին հատկապես հակառակորդի դեմքին: Զենքի գործածման եղանակը պարզ էր. այն ճոճում էին և հարվածում: Մահակը մեծ տարածում է գտել բոլոր մայրցամաքներում: Մետաղալարե ոզնիներ Զենքն իրենից ներկայացնում էր պողպատե ձող` ծայրին սուր փշեր: Ավելի հաճախ գործածվում էր հետապնդվողների կողմից: Ոզնիները թափահարում էին անմիջապես իրենց մեջքի հետևում` զգալի վնաս հասցնելով հակառակորդին: «Վաղորդյան աստղ» Գեղեցիկ անվանմանը հակառակ` այս զինատեսակը բավական վտանգավոր ու սարսափելի էր: Այն պողպատե ամուր ձող էր` ծայրը գունդ, որի վրա ամրացված էին փշեր և շեղբեր: Chakram Մահացու զենք էր, որի կիրառմամբ հնարավոր էր գլխատել 100 մ հեռավորությունից: Արդյունավետ էր նաև ձեռնամարտի ժամանակ: Կռան Ավելի մեծ տարածում ունի դարբնության մեջ, բայց լայնորեն կիրառվել է նաև մարտի դաշտում: Դրանով ծունկ էին ջարդում, ավելի հաճախ հարվածներ էին հասցնում գլխին: Հազիվ թե որևէ սաղավարտ կարողանար պաշտպանել կռանի հարվածից, այդ պատճառով համարվել է մահացու զինատեսակ: Ռազմական գերանդի Զենքի այս տեսակն ի սկզբանե ստեղծված չէր մարդ սպանելու համար: Այն ենթարկվեց փոփոխությունների և այնքան կատարելավործվեց, որ կարող էր անգամ սաղավարտ ջարդել: Վիշապամորուք կեռ Առաջին անգամ կիրառվել է Չինաստանում: Բաղկացած էր 2 կեռից, որոնք ամրացված էին ամուր պարանին: Կարող էր սպանել, ավելի ստույգ` մասնատել հսկայական տարածության վրա: Nunchaku Մեծ տարածում ուներ Ճապոնիայում: Կիրառվում էր նաև գյուղատնտեսության մեջ: Պատրաստված էր փայտից կամ մետաղից: Պատերազմի ժամանակ նրա վրա շեղբ էին ամրացնում: Berdiche Վերափոխված զինատեսակ էր` բաղկացած սակրից և կացինից: Կիրառվել է Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանում: Հրացան Ի տարբերություն այլ տեսակների` այս զինատեսակի համար որպես լիցք գործածվում էր ոչ միայն գնդակ, այլև զանազան մետաղակտորներ: