Կայուն առաջընթաց, թե՞ նախընտրական սյուրպրիզ


Դեռ շաբաթներ առաջ կառավարությունն ամեն պատեհ առիթով հիշեցնում էր, որ գնաճն այս տարի 5-6 տոկոսի չափով կլինի: Ու հանկարծ վարչապետն իր «ընդարձակ» մամլո ասուլիսում հայտարարում է, որ ոչ միայն գնաճ չի լինելու, այլ անցյալ տարվա համեմատ գներն իջնելու են: Պարզվում է` հաճելի ու ցնցող մետամորֆոզները նախընտրական քաղաքական կատեգորիա են: Իսկ միամիտները խոսում էին սոցիալական բունտից: