Չինացի այլադավանը դատապարտված է


«Պետական հեղաշրջման կոչերի» համար չինացի հայտնի այլախոհ, բուդդայական Հու Ցզյան օրեր առաջ դատապարտվել է երեք ու կես տարվա ազատազրկման: Նրա փաստաբանի վկայմամբ` 34-ամյա իրավապաշտպանը մեղավոր է ճանաչվել` կառավարող կոմունիստական կուսակցության քննադատության և պետական հեղաշրջման կոչերի համար: Հուն Չինաստանում Տիբեթի ինքնորոշման ժողովրդավարական իրավունքների, դավանանքի ազատության համար գլխավոր պայքարողներից մեկն է` հաղորդում է Reuters-ը: