«Թալիբանը» վրեժխնդիր է Նաև ֆիլմի համար


Իրենց կայքերից մեկում թալիբները հայտարարություն են տարածել` Աֆղանստանում արևմտյան կոալիցիայի ուժային կառույցում եղած հոլանդացի զինվորների հանդեպ պատժիչ երկու գործողությունների մասին: Հայտարարության մեջ նշվում է, այդ գործողությունները հատուցումն են Ինտերնետում տեղադրված` հոլանդացի խորհրդարանական Գերտ Վիլդերսի փաստագրական այն ֆիլմի, որը քննադատում է Ղուրանը: Թալիբների առաջնորդներն այսպես են հիմնավորում իրենց քայլը. - Հոլանդացի խորհրդարանակներից մեկն իր ստեղծած ֆիլմով վիրավորել է Իսլամը և այն հրապարակել է` վատ նկատառումներով: Իր հերթին` LiveLeak.com տեսակայքը դադարեցրել է այդ ժապավենի ցուցադրությունը£ Եվ կայքը չի թաքցրել տեսաերիզի ցուցադրումը դադարեցնելու պատճառը. «հակաիսլամական» կինոնկարը կայքից հանելու որոշումն ընդունվել է` աշխատակիցների հասցեին «շատ լուրջ սպառնալիքներից» հետո£ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»¬ը` նախագծի հեղինակները գտնում են, որ` ¬ Դա տխուր էր` Ինտերնետում խոսքի ազատության համար£ Բայց մենք պարտավոր ենք ավելի բարձր դասել մեր աշխատակիցների անվտանգությունն ու բարօրությունը£