Օվկիանոսն էլ չի փրկում


Ամերիկյան Կալիֆոռնիայի նահանգապետը հրամանագիր է ստորագրել` քառորդ չափով նվազեցել ջրօգտագործումը: Գյուղմթերքների արտադրությամբ երկրում գերիշխող դիրք զբաղեցնող նահանգն արդեն քանի տարի երաշտի դեմ է պայքարում (տեղեկացրել է Reuters-ը):

Չորս տարի շարունակ այստեղ նվազել է տեղումների քանաքը, իսկ այս ձմռանը ձյան ծածկույթն աննախադեպ ցածր է եղել ողջ պատմության ընթացքում: Եվ Տախո լճի հարևանությամբ մի հանդիպման ժամանակ նահանգապետ Բրաունը հայտարարել է.

- Մենք կանգնած ենք մերկ հողի վրա, սակայն այստեղ պետք է 1,5 մետր ձյուն լիներ:

Ջրօգտագործման նվազեցումը վերաբերում է տնային տնտեսություններին և ձեռնարկություններին, բայց ոչ` ֆերմերներին: Իշխանությունները հաշվարկել են, որ վերջիններն առանց այդ էլ տուժել են երաշտից:

Իհարկե, միայն խնայողություն պարտադրելով չէ, որ իշխանությունները փորձում են մեղմել ջրի պակասի հետևանքները: Մարտի վերջին նահանգապետը 1 միլիարդ դոլար է հատկացրել` ջրամատակարարման համակարգը բարվոքելու համար: Բայց կենսապարգև հեղուկի չարաշահումները ևս վերահսկվելու են խստորեն: Վերահսկողութ յան խորհրդի ղեկավար Ֆելիցիա Մարկուսը սպառնացել է, որ ջրօգտագործման ծավալները չկրճատող շրջանները ստիպված կլինեն օրական մինչև 10 հազար դոլար տուգանք մուծել: