Իսլամիստները իսլամի թշնամի


Վերնագիրը թող որպես բառախաղ չընկալվի: Սա Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչության որակումն է` «Իսլաման պետությանը»:

ՌՄՀՎ-ն ԻՊ-ն ճանաչել է որպես իսլամի օրենքները ոտնահարող կազմակերպություն, իսկ դրա մասնակիցներին` պատժի արժանի հանցագործներ:

- Ուլեմների խորհրդի անդամները, հենվելով Ղուրսնինին, Սունիին, ինչպես նաև իրավական այլ աղբյուրների, ցուցանեցին և ապացուցեցին, որ իրեն «Իսլամական պետություն» կոչող կազմակերպության բոլոր գործողությունները` սկսած խմբավորման ստեղծումից, գաղթեցման կոչերից և ավարտած դաժանություններով ու հանրային մահապատիժներով, հակասում է իսլամին,- ասված է ՌԴ մահմեդականների հոգևոր վարչության կայքում տեղադրված ուղերձում:- Մուսուլմանական հոգևոր կանոնադրութ յան տեսանկյունից` նման հանցավոր խմբավորումների մասնակիցներն արժանի են միայն մահապատժի կամ հասարակությունից ցմահ և լիովին մեկուսացման:

Մահմեդականների կարծիքով «ԻՊ» հետևորդները սխալ են մեկնաբանում իսլամը` որպես իրենց հետ բոլոր չհամաձայնողների հանդեպ բռիության, դաժանության, կտտանքների, բռնության և սպանության կրոն (հաղորդել է ՏԱՍՍԸ-): Մասնավորապես, ծայրահեղականները փորձում են խեղաթյուրել իսլամի հիմնարար հասկացություն ները, որոնք արգելում են սպանել խաղաղ բնակչությանը, կալանավորներին, էմիսարներին (քաղաքական հանձնարարություններ կատարողներին - խմբ.), որոնց շարքում կարելի է դասել լրագրողներին, մարդասիրական առաքելություն իրականացնողներին:

- Բռնարարքների համար, ինչպիսիք են պայթեցումները, սպանությունները, գերեվարումներն ու ահաբեկչական այլ գործողությունները, ղուրանով նախատեսվում է դաժան պատիժ: Իսկ եթե ահաբեկչության արդյունքում զոհվում են անմեղ մարդիկ, ապա այդ արարքի հանցավորությունն է´լ ավելի է սաստկանում,- նշված է ուղերձում:

Առողջ դատողություն է, ինչ խոսք: Սակայն ճշմարտությունը մեկ այլ երես էլ ունի. ԻՊ-ից շա˜տ ավելի շուտ, առնվազն մեկ դար առաջ մի ուրիշ պետություն` Թուրքիա հորջորջյալ, զազրելի մեթոդներով փորձեց ցեղասպանել աշխարհին հոգևոր, մշակութային ավիշ մատակարարած հայ ազգին: Փաստորեն` այդ ցեղախումբն էլ համամարդ կային արժեքներից բացի` իր իսկ դավանած Ղուրանի դեմ էր մեղանչում: