Ամենաբարձր վարձատրվողը


Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Կաբաևան Պետդումայի իր գործընկեր աստղերից ամենաբարձր վարձատրվող պատգամավորն է£ Նրա տարեկան եկամուտը կազմում է 12,9 միլիոն ռուբլի£ Մարմնամարզուհին ունի սեփական տարածքներ, 3 բնակարան և 2 ավտոմեքենա£ Մարմնամարզուհի Սվետլանա Խորկինայի սեփականությունն ավելի շատ է` 3 ավտոմեքենա, 3 բնակարան, ինչպես նաև` առանձնատուն ու ավտոտնակ` չնայած անհամեմատ համեստ եկամուտներ ունի. տարեկան 4,4 միլիոն ռուբլի£ Իրենց եկամուտների մասին ներկայացրած տեղեկանքներով ամենացածր եկամուտները ստանում են Իոսիֆ Կոբզոնը և երգիչ Նիկոլայ Ռաստորգուևը£ Վերջինս վաստակել է 8,6 մլն ռուբլի, ունի հողատարածք, ավտոտնակ, առանձնատուն ու բնակարան, 2 մոտոցիկլ£ Նրա կնոջ տարեկան եկամուտը կազմել է ընդամենը 78 հազար ռուբլի£ Իոսիֆ Կոբզոնի եկամուտն էլ արձանագրվել է 4,8 մլն£ Նրա անվամբ ձևակերպված են 3 առանձնատներ, հողատարածք, բնակարան, 2¬ական ավտոտնակ և ավտոմեքենաներ£ Էստրադայի աստղի կնոջ վաստակը կազմել է 3 մլն ռուբլի, սակայն Նինել Միխայլովնան ավելի մեծ սեփականատեր է, քան ամուսինը` 5 հողատարածք, առանձնատուն, 4 բնակարան, 5 ավտոտնակ և 2 ավտոմեքենա£