Եկատերինա 2¬րդի հետքերով


Երկրում մթերային անբավարարությունը կանխելու նպատակով Չինաստանի կառավարությունը գյուղացիներին խրախուսում է կարտոֆիլ աճեցնել£ Բրնձի հայրենիքում ջրի պակաս է զգացվում, աճող քաղաքները նվազեցնում են վարելահողերը£ Եվ քիչ ջուր պահանջող և ավելի բարձր կալորիականություն ունեցող կարտոֆիլը կկանխի հնարավոր սովը£ Ճիշտ է, կարտոֆիլն առանձնապես ընդունված չէ չինացիների կերակրացանկում. նրանք վարժվել են բրնձին ու ցորենին£ Սակայն կառավարությունը, թերևս օրինակ վերցնելով կայսրուհի Եկատերինա 2¬րդից, ժողովրդին հասկացնել է տալիս, որ ոչ պահանջկոտ այդ մշակաբույսը աղքատության հաղթահարման և սովը կանխարգելելու լավագույն միջոց է£ Չէ՞ որ վերջին հաշվով մոլորակի բնակչության 1/5¬րդին կերակրող Չինաստանը տնօրինում է վարելահողերի 1/10¬րդն ընդամենը (նշել է «Վաշինգտոն պոստը»)£ Ապագայում վիճակն ավելի կարող է բարդանալ. սպասվում է, որ 2030 թ. այստեղ բնակչությունը կհասնի 1,5 միլիարդի, ինչը նշանակում է` անհրաժեշտ կլինի տարեկան 100 միլիոն տոննա ավելի պարենամթերք արտադրել£ Հաշվարկված է, որ հարավի բրնձացան շրջաններում գյուղացիները կարող են արագաճ կարտոֆիլի բերքը հավաքել բրինձ տնկելու սեզոնների միջև ընկած ժամանակահատվածում£ Ավելին, կարտոֆիլն այն եզակի բույսերից է, որ բերք կտա Հյուսիսային Չինաստանի չորային աղքատ գավառներում£ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի պրոֆեսոր Վիլի Գելբրասի խոսքերով` ծանր է և ՉԺՀ բնապահպանական վիճակը. գյուղացիները դեռևս չեն յուրացրել տնտեսվարման ժամանակակից մեթոդները և հաճախ հողն օգտագործում են չմտածված£ Բացի այդ, այնտեղ թթվային անձրևներ են տեղում£ Մի խոսքով, կարտոֆիլի ներդրմամբ նախ ավելի կալորիական սնունդ է ապահովվում£ Բայց դրա բերքատվությունն էլ բարձր է միայն մեծ դաշտերում, ուր հնարավոր է տեխնիկա կիրառել. դա հյուսիս-արևելյան հատվածն է£ Իսկ խիտ բնակեցված մանր հողամասերով շրջաններում, ուր հողը ձեռքի աշխատանքով է մշակվում, արգասիքը մեծ լինել չի կարող£