Խորտակվելուց չեմ վախենում, ափին եղիր,


Բանաստեղծ, թարգմանիչ, «Տաճար» հանդեսի գլխավոր խմբագիր Հովհաննես Սարոյանի ծննդյան տարելիցն այս անգամ ևս պոեզիայի փոքրիկ ցերեկույթով նշվեց£ Միջոցառմանը ներկա` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգիծաբան, ասմունքող Հրանտ Հորիզոնը, հեռուստալրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի գործարարների միության լրատվական ծառայությունների ղեկավար Վրեժ Սարուխանյանը, «Տաճար» հանդեսի պատասխանատու Արմինե Մուրադյանը, մանկավարժ և լրագրող Ալբերտ Միքայելյանը, կոմպոզիտոր Մամիկոն Բադալյանը, «Վերնատան» տնօրեն Ղազարոս Հարությունյանը սիրով ընդգծեցին, որ ճանաչում են նրան թե° որպես բանաստեղծ, և թե° որպես մարդ: Մարդ, ով իր ապրած տարիների ընթացքում չի կորցրել այնքան կարևոր մի հատկանիշ` պարզությունն ու շիտակությունը: Հ. Սարոյանի «Հուշերի կապույտ հովտում», «Ակնթարթ», «Առագաստ», «Խեցի», «Բացատ» ժողովածուներն արտահայտում են մարդկային բոլոր զգացումները` սեր, կարոտ, նվիրում, երգ` մի քիչ թախծոտ, մի քիչ ուրախ: Առագաստի տեղ եմ բացել սիրտս, լռի°ր, Եթե անգամ ծովածոցում խութեր շատ կան, Խորտակվելուց չեմ վախենում, ափին եղիր, Երբ էլ լինի, միևնույն է, ափ դուրս կգամ.... Բանաստեղծը հուզվել էր և իր մասին այսքանն ասաց. - Կրթական համակարգում գործունեություն եմ ծավալել ժամանակին, դա ուրիշ ոլորտ է, իսկ ստեղծագործական աշխատանքը` ուրիշ: Մեկ-մեկ հարցնում են, թե ոնց եմ կարողացել համատեղել: Սակայն դպրոցը ինձ համար միշտ եղել ու մնում է ամենասուրբ օջախը, իսկ ուսուցիչները` այդ օջախը կերտողները...£

Սիրանուշ ՆԱԶԼՈՒԽԱՆՅԱՆ