Ազգի առաջնորդ, թե՞ երկրի նախագահ Կուռքեր ոչ մեկին պետք չեն


Անցյալ ամիս Ղազախստանի խորհրդարանը հաստատել է սահմանադրական օրենքներում կատարված լրացումները, որոնցով Նազարբաևին շնորհվում է ազգի առաջնորդի կարգավիճակ£ Ըստ այդմ` ազգի առաջնորդի հետ պարտադիր կերպով պետք է համաձայնեցվեն պետական կառուցվածքին ու երկրի անվտանգությանն առնչվող բոլոր հարցերը£ Օրենքը սահմանում է, որ ազգի առաջնորդը չի կարող ձերբակալվել, կալանավորվել, ենթարկվել քրեական կամ վարչական պատասխանատվության` երկրի նախագահի պաշտոնում կատարած արարքների համար£ Պաշտոնավա րումից հետո էլ նա մնում է անձեռմխելի, որովհետև Ղազախստանի առաջին նախագահն ազգի առաջնորդն է (հաղորդել է ՀԼԸ "ծՏՉՏՉրՑՌ"-ն)£ Միաժամանակ, նրա կյանքի դեմ կատարված ոտնձգությունը դասվում է ահաբեկչական հանցագործությունների շարքում£ Առաջին նախագահի պատկերը վնասելու, նրան հրապարակային վիրավորանքներ հասցնելու, նրա կենսագրության փաստերն աղավաղելու համար առաջարկվում է քրեական պատասխանատվություն£ Բայց ահա այդ օրենքի միակ հասցեատեր Նորսուլթան Նազարբաևն անցյալ շաբաթ չի վավերացրել իրեն ազգի առաջնորդ հռչակող փաստաթուղթը£ Նա չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում ինքը կարող է լրացուցիչ լիազորություններ խնդրել և վստահ է, որ կստանա դրանք£ - Եթե ապագայում ինչ¬որ լուրջ սպառնալիք ծագի երկրի առաջընթացի ու նրա քաղաքացիների անվտանգության, տարածքային ամբողջականության և ազգային հետաքրքրությունների առումով, ես ինքս լրացուցիչ լիազորություններ կխնդրեմ և վստահ եմ, որ կստանամ դրանք` անհրաժեշտ փաստարկներ ներկայացնելով,¬ նշված է ղազախստանցիներին ուղղված նրա դիմումում£ Թիվ 1 ղազախստանցին հիշեցրել է, որ ինքը մշտապես ու վճռականորեն դադարեցնել է տվել իր հասցեին հնչող փառաբանությունները և մերժել է իր անձի նշանակությունը հատուկ նշելու բոլոր առաջարկները. - Որպես գործող նախագահ, ես միշտ դեմ եմ եղել դրամանիշերի վրա իմ դիմանկարներին, կոչումներին և մյուս նման դատարկ բաներին£ Ես միշտ ձգտել եմ վեր լինել ցանկացած սնապարծությունից ու մնում եմ նույն դիրքորոշմանը£ ...Ինչ վերաբերում է իմ ընտանիքի անդամներին, նրանք մյուս քաղաքացիների նման իրավունք ունեն աշխատել ընտրած մասնագիտությամբ կամ ընդգրկվել հասարակական¬քաղաքական աշխատանքներում, զբաղվել գործարարությամբ£ Բայց ճիշտ այնպես, ինչպես մյուս ղազախստանցիները, չպետք է խախտեն օրենքը, որի առաջ բոլոր քաղաքացիները հավասար են£ Ընդգծելով, որ անկախության ողջ ընթացքում իրենք կառուցում են «ազնվակիրթ ազատ, իրավական պետություն, որի կենսագործունեության չափանիշները համապատասխանում են համաշխարհային չափանիշներին ու ավանդույթներին», Նազարբաևն հավելել է. - Ինչպես հայտնի է, ներկայումս Ղազախստանը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նախագահն է, ղեկավարում է մի շարք տարածաշրջանային միավորումներ£ Մենք պետք է բարձր գնահատենք այդ վստահությունը և արժանապատվորեն իրականացնենք այդ պատվավոր առաքելությունը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ