Հիմա էլ` ահաբեկիչները Փորձում են տապալել Սոչիի օլիմպիադան


Հատուկ ծառայությունների ղեկավարների միջազգային 9¬րդ խոհրդակցությունում ՌԴ ՀԾ ղեկավար Ալ. Բորտնիկովը հայտարարել է, որ այս տարեսկզբից երկրում կանխվել է 23 ահաբեկչություն£ Սակայն դրանց հեղինակները չեն դադարեցնի իրենց փորձերը` ապակայունացնելու իրավիճակը` ձգտելով տապալել Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերը£ - Միայն 2010¬ի տարեսկզբից ՌԴ¬ում ձերբակալվել են ավելի քան 250 ավազակ ու նրանց հանցակիցներ, կանխվել է ահաբեկչական բնույթի 23 հանցագործություն£ Այս թվերը նաև արդյունքներ են պարունակում, որոնք ստացվել են արտասահմանյան մեր գործընկերներից ճիշտ ժամանակին ստացված տեղեկատվության հիման վրա, ինչպես նաև համատեղ օպերատիվ որոնողական միջոցառումների շնորհիվ,¬ ասել է Ալ. Բորտնիկովը` հավելելով. - «Ալ-Քաիդա»¬ի կողմից իրական սպառնալիքը «Դաքար-2008» ռալլին չեղյալ հայտարարելու պատճառ դարձավ£ Այդ առնչությամբ պարզորոշ հնչում է մի շարք ավազակապետերի մտադրութ յունը` նմանատիպ սցենարներ խաղարկել 2014 թ. Ձմեռային օլիմպիադայի նախաշեմին£ Բնութագրական է, որ ահաբեկչական հարձակումներ կատարելու սպառնալիքը դառնում է հանգամանք, որը լուրջ ազդեցություն կունենա քաղաքական որոշումներ կայացնելու վրա£ Բանախոսի հավաստմամբ` ահաբեկիչներն ավելի ակտիվորեն են օգտագործելու արմատականությունն ու ծայրահեղականությունը, ձգտելու են տիրապետել նորագույն տեխնոլոգիաներին և զանգվածային խոցման զենքեր ձեռք բերել£ - Դրան նպաստում է թողտվությունը, իսկ երբեմն էլ` ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը, քաղաքական այն ուժերի կողմից, որոնք փորձում են նրան օգտագործել իրենց նպատակների համար£