Գրաքննիչ գործակալություն


Վենեսուելայում ստեղծվել է տարածվող լրատվության վերահսկողության գործակալություն, որը հետևելու է ԶԼՄ¬ներում պետական հետաքրքրությունների ոտնահարումներին (տեղեկացրել է AFP¬ն)£ Cesna անվանյալ գործակալությանն իրավունք է վերապահվում արգելել կամ սահմանափակել առանձին հրապարակումների տարածումը£ Այն նաև պետք է ի մի բերի, մշակի և վերլուծի ստացված տեղեկատվությունը£ Իսկ թե հատկապես ի՞նչ բնույթի տեղեկատվությունը կհամարվի պետական շահերի սպառնալիք` չի մանրամասնվում£ Հայտնի է միայն, որ վերջին շրջանում Ուգո Չավեսի կառավարությունն ընդունել է մի շարք օրենքներ, որոնք ուժեղացնում են ճնշումն ընդդիմադիր լրատվամիջոցների վրա£ Մասնավորապես, 2009¬ի դեկտեմբերից տեղական բոլոր հեռուստաալիքները պարտավոր են հեռարձակել Չավեսի ելույթները և այդ ալիքներից մի քանիսն արդեն բախվել են փակվելու սպառնալիքին` երկրի նախագահի հաղորդումների հեռարձակումից հրաժարվելու համար£ Չավեսն ընդդիմադիր ԶԼՄ¬ներին «պատերազմ» է հայտարարել` դեռևս անցյալ տարեսկզբից£ Այն ժամանակ նա հայտարարել էր, որ Վենեսուելայի կառավարության գործունեության մասին տարածվող «կեղծիքն ու չափազանցությունները» բնակչության աչքում էապես նսեմացնում են իշխանությունների վարած քաղաքականությունը£ Ի դեպ, որոշ հեռուստաալիքներ ու ռադիոկայաններ էլ փակվել են` զրկվելով լիցենզիայից£ Ներկայումս Վենեսուելայում գործում է հանրամատչելի ընդդիմադիր 1 հեռուստաալիք` Globovision¬¬ը£ Այս տարվա մարտին դրա նախագահ և հիմնադիր սեփականատեր Գիլերմո Զուլոագան ձերբակալվել է` իշխանություններին վիրավորելու և Ուգո Չավեսին զրպարտելու մեղադրանքով£