Գորբաչովը հերքում է


ԽՍՀՄ առաջին ու միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը հերքել է գերմանական «Շպիգել» հանդեսի տարածած այն լուրը, թե 1990 թ. ամռանը` Գերմանիայի վերամիավորման բանակցություն ների ժամանակ, խորհրդային ղեկավարները պատրաստ են եղել քննարկել նաև նախկին Արևելյան Պրուսիայի, այսինքն` Կալինինգրադի մարզի կարգավիճակը£ "ծպջՈՉՌրՌՎՈÿ չՈջպՑՈ"¬ում տպագրված հարցազրույցում Գորբաչովն ասել է. - Իր էլեկտրոնային տարբերակում, հավանաբար, «Շպիգելը» նենգափոխ սենսացիաներ չունենալով, դիմել է «սատկած կատվի» օգնությանը` ԽՍՀՄ ղեկավարությանը վերագրելով այն, ինչի մասին նրանք չեն էլ մտածել£ Նա ընդգծել է, որ նույն պարբերականի տպագիր տարբերակում չի խոսվել Կալինինգրադը տալու վերաբերյալ խորհրդային մտադրության մասին£ Բացի այդ, 1990 թ. ԳՖՀ արտգործնախա րարության աշխատակից Ֆրանկ Էլբեն, ով ընդգրկված էր «2+4» բանակցությունների կառավարական պատվիրակության կազմում, հայտարարել է, որ Արևելյան Պրուսիան երբևէ բանակցային թեմա չի եղել£ Մինչդեռ «Շպիգելը» հղում է կատարել 1990 թ. հուլիսի 2¬ին Մոսկվայում գերմանական դեսպանատան գաղտնի մի հեռագրին£ Դրանում ասվել է, որ Կալինինգրադի մարզի կարգավիճակի քննարկումն առաջարկել է գեներալ¬մայոր Գելիյ Բատենինը. գերմանացի դիվանագետները, փաստորեն, մերժել են նրան£ Գորբաչովը նույնիսկ նման խեղաթյուրման պատճառն է նշել£ Նրա պնդմամբ` նույն հրապարակման տպագիր տարբերակը հաստատում է, որ ամենայն հավանականությամբ նման բանակցութ յունների մասին լուրը հորինել են ԽՍՀՄ նախագահի հակառակորդները, որպեսզի հետո հնարավորություն ունենան` իրեն մեղադրելու Ռուսաստանին դավաճանելու մեջ£ Գորբաչովի ունեցած տվյալներով` Գելիյ Բատենինը վախճանվել է մի քանի տարի առաջ£