Որոնյալները` հանցակից կամ վկա


Դաշնային հատուկ ծառայությունների վարչությունն անցյալ շաբաթ տեղեկատվություն է տարածել, որ որոնվում են 2 երիտասարդներ, որոնք կարող են Ստավրոպոլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության մասնակից կամ վկա լինել£ - Այդ 2 երիտասարդները մինչև 30 տարեկան են, 173-178 սմ հասակով, միջին կազմվածքով£ Նրանցից մեկը եղել է ամառային սպիտակ վերնաշապիկով, երկրորդը` բաց գույնի շապիկով£ Նրանք գտնվել են անմիջապես պայթյունի վայրում, ապա գնացել Լենինի փողոցի կողմը,¬ հաղորդել է տեղական հեռուստաալիքը£ 400 գրամ տրոտիլի հզորությամբ ինքնաշեն անպատյան պայթուցիկ սարքը տեղադրված է եղել «Ակվարիում» սրճարանի մոտ£ Իսկ սրճարանը համերգասրահի կողքին է. այստեղ պետք է կայանար չեչենական «Վայնախ» պարային համույթի համերգը£ Ռումբը պայթել է համերգից 15 րոպե առաջ` սպանելով 8 մարդու£ Պայթյունից վիրավորվել են ևս 40 հոգի, որոնցից 30¬ը դեռևս հիվանդանոցում են£