ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Աշխարհաքաղաքական «արմագեդոն» Երբ նախկինում իրար «սիրահարված» հրեաներն ու թուրքերն են արդեն «իրար հագնում», ուրեմն արմագեդոնը մոտեցել է£ Անբևեռ աշխարհի «պերճանքը» Ըստ քաղաքագետների, երբ ԱՄՆ¬ի դիրիժորական փայտիկը կոտրվեց, այս գերտերությունն այլևս ոչ մի պետության «փայտիկին» չէ£ Կամ հոգեվարքի մեջ, կամ ֆիկուսի ծառի վրա Ըստ տնտեսագետների` հայկական դրամը նման է փյունիկի, մշտապես «մոխիրներից» հառնելով` միանգամից ելնում է «ֆիկուսի ծառը»£ Ժողովուրդը` դրամի կուրսի կտրուկ փոփոխությունից - Ես կանգնած եմ բոչկի վրա, բոչկեն գլորվում ա... Ձեռ ու ոտս դող ա ընկել, սիրտս ճմլվում ա£ Իսրայելի վարչապետի մտորումները 40 տարվա ճամփեն անցնեն 2 օրո՞ւմ Հրեաները Մովսեսի առաջնորդությամբ 40 տարի անապատներով անցնելով մի կերպ հասել են ավետյաց երկիր£ Ի՞նչ է, թուրքերին պետք է թույլ տայինք մի քանի օրում նավերով, քեֆ անելով «քյասար» հասնեն ու կոխորտեն մեր հողը£ Օլիգարխը` օլիգարխին - Ցավդ տանեմ, կարողա՞ կակոյ նի բուձ հանձնաժողով զաստավիտ անի ախպորս հետ մրցեմ. տուգանքը կտամ, մի բան էլ ավել, կասեմ զդաչի նի նադո... պալտո` տոժե... «Օռանժի» գովազդի ոճով ՀՀՇ¬ն Ռ. Քոչարյանի դեմ բողոքը ուղարկեց Հաագա և մեսիջ է պատրաստում Ս. Սարգսյանին. «Միասին կարող ենք ավելին»£ Ինքնատիպ ճանապարհ «դժոխքից»` «դրախտ» Վարչապետը խոստացել է, որ տարվա վերջին ոչ միայն գնաճը կզսպվի, այլև գնանկում տեղի կունենա£ Դե եկ, հաճույքից մի նվաղիր£ Ժողովրդական հին ասույթի սկզբունքով` նեղ ու ցավեցնող կոշիկ պիտի հագնես, որ հանելուց «կայֆ բռնես»£ Թուրքիայի դեսպանները` թափառական «աշուղներ» Ըստ վերջին իրադարձությունների տրամաբանության, երբ Թուրքիան դեսպան է գործուղում որևէ երկիր, նախօրոք հետդարձի տոմսն էլ է պատվիրում£ Մեդվեդևը ՀՀ նախագահին հրավիրել էր «ռազբորկայի՞» Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Ռոստովում արդյո՞ք նաև խորհրդանշական իմաստ ուներ£ Բանն այն է, որ նախկին ԽՍՀՄ գողական աշխարհի «հայրը» համարվող այս քաղաքում, հաճախ էին տեղի ունենում «սխոդկաներ» և «ռազբորկաներ» օրենքով գողերի միջև£ Բայց դե մեր նախագահին այդ նպատակով հրավիրել չեն կարող£ Ժողովուրդը` կառավարությանը Հենց այսպես էլ ապրում ենք, յոթ տոկոսանոց տնտեսական աճը բրդուճ արած, բայց բերաններիս չհասած£ Թուրքերը, թերևս, «կմոռանան» Եվրոպան Հայկական լոբբինգին եթե գումարվի հրեական լոբբինգ, կստացվի միջազգային «դոպինգ», որից առաջացող ուժգին հարվածից հետո, թուրքերը երբեք չեն հագնի «սմոկինգ»£ «Գործը» վստահե՞լ Մեդվեդևին Ռուսական «արջը» ՀՀ նախագահի ականջին - Ճիշտ էլ անում ես, որ թուրքերի հետ «անտառ» չես գնում£ Ես նրանց հետ այնտեղ կմտնեմ թուրքական «մուղամով», ամերիկյան ջազը կլռեցնեմ և հին ռուսական չեչոտկա կպարեմ£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ