Հետամուտ Տեոնմե¬ական սկզբունքների՞ն


Վաղուց ի վեր հայտնի է` թե° քաղաքական, թե° մարզական, թե° տնտեսական և այլ պայքարներում առավել արդյունավետ է հոգեբանական գործոնի օգտագործումը£ Եվ արմատականների ղեկավարությունը, չդիմանալով գայթակղությանը, իրենց տակտիկական գլխավոր գործիքը դարձրեց այն£ Քանիցս խոսվել է այն մասին, որ մարդկանց ներսում եղած դժգոհությունը նրանք վերածեցին կույր ատելության, իսկ ոմանց ատելությունն էլ ավելի կարծրացնելով, վերջիններիս դարձրեցին, բառիս լայն իմաստով, ծայրահեղականներ£ Սակայն քչերը գիտեն, որ ժողովրդի ենթագիտակցությունը շահարկելու միջոցով նպատակին հասնելու մեթոդը դեռ 1915 թ. հայերին բնաջնջելիս է կիրառվել` «Իթթիհաթ վե թերագգի»¬ի դիվային ծրագրում£ 1894 թ. հիմնադրված այս կազմակերպության գործողությունների հնարադիրական ծագումը արտացոլվում է Իթթիհաթի կորիզի ազգային պատկանելության մեջ£ Թուրք հարյուրապետ Շուքրիի հավաստմամբ` «դրանք բոլորն էլ սրբություն չունեցող, հավատն ուրացած գնչուներ և հրեաներ են»£ Բացի այդ, Արևմտյան Հայաստանի գյուղերից մեկի թուրք իմամը դժգոհում է. «Երանի թե Ճէօն թիւրքերը գոյություն չունենային… գարշելիները ոչ հավատք ունին եւ ոչ կրօն, մասօն են ամէնքն ալ»£ Իսկ հավատքից ուրացածները Թուրքիայում որակվում էին «Տերոնմե»£ Վերը նշված գործելաոճի առանձնահատկության գերօրինակն է` ազգությամբ հրեա, կրոնով մահմեդական կրթության նախարարի` Միտհատ Շյուքրիի առաջարկության մի հատվածը` Իթթիհաթի կոմիտեի գաղտնի ժողովում. «Միւս կողմէ` իսլամներուն մոլեռանդությունը կգրգռենք եւ ասոնք փոխանակ իրենց դրացի հայերը պաշտպանելու, իսլամանալ պիտի առաջարկեն և մերժումի պարագային անոնց հետ պիտի թշնամանան» (Ով մեզ հետ չէ` դավաճան է)£ Վիրտուոզ մտատեսությամբ օժտված չլինելու դեպքում էլ նկատելի է Լևոն Տեր¬Պետրոսյանի և հիշյալների ոճական նմանությունները. 1. Դժգոհության գրգռումը` իր իսկ հիմնադրած չքավորությունը քչփորելով£ 2. Ատելության սերմանում. «Ով մեզ հետ չէ` դավաճան է», այն դեպքում, երբ ինքն է հային հայի դեմ հանում, ինչի արդյունքում քաղաքացիականները ոհմակային բնազդականությամբ հարձակվել էին ոստիկանի վրա£ 3. Վերոբերյալ երկու կետերի շնորհիվ` գիտակցությունը իր նպատակներին ընծայած կողմնակիցներին` անկառավարելի ամբոխի` ավերող-թալանող բաշիբոզուկների վերածելը` նրանց բնորոշ սպառազինմամբ. փայտե մահակներ, երկաթե ձողեր և անհաշիվ քարեր£ Այս է Լևոն Տեր¬Պետրոսյանի քաղաքականության գաղափարահոգեբանական կերպարը. հանուն իր նկրտումների չկանգնել ոչնչի առջև£ Ահավասիկ, ներկայիս ցածրագին հնարքը. հիմա էլ ժողովրդի հանդեպ կեղծ հոգատարության, հավատարմության դեմոնստրացիայի ժամանակն է. պահանջում է մարտիմեկյան զոհերին ազգային հերոսի կոչում շնորհել£ Իրավ, շատ ցավալի է. տասը հայ ընտանիք դժբախտացավ, սակայն քաղաքական բախումների զոհը ի՞նչ աղերս ունի հերոսականության հետ£ Որքանո՞վ է այդ պահանջը տրամաբանական£ Բայց արի ու տես` շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի կարծիքով` - Որովհետև մարտի մեկի զոհերը զոհվել են նրա համար, որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են£ Դրա համար են իրենք զոհվել£ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում նրանց մեղադրել է և քրեական մեղադրանքներ դրել էդ մարդկանց վրա£ Դրա համար իրենք արժանի են հերոսի կոչման£ Ստացվում է` չէին զոհվի, եթե ՀՀ քաղաքացի չլինեին£ Եվ այսուհետ հերոսի կոչումը արժեզրկենք` ամեն փառասեր մահապարտ ծայրահեղականի շնորհելով այն£ Այս կերպ ինքնաբերաբար նոր արյունահեղությունների չե՞նք մղի ամբոխներին` չէ՞ որ յուրաքանչյուր մարդասպան դեմ չի լինի ձեռքի հետ էլ Ազգային հերոս դառնալ£ Այսօր քննարկվում է «Արաբո» ջոկատի նահատակներին Ազգային հերոսի կոչման արժանացնելու առաջարկը. նրանք զոհվել են, որպեսզի ոսոխը մեր տուն չմտնի և ինքնահատուկ դաժանությամբ չպղծի մեր հայրենիքը£ Այսինքն` մարտիմեկյան դեպքերը համարժեք են ազգային ազատագրական պայքարի՞ն£ Հոգեբանական նման ազդակներ կարող են միայն սրբություն չունեցողները օգտագործել£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ