Փոխվստահությունը` հաջողության գրավական


Սպիտակի տարածքային զինվորական կոմիսար, փոխգնդապետ Սպարտակ ՂՈՒԲԱԹՅԱՆԸ պարզ, անմիջական մարդ է, հանդարտ է ու հավասարակշիռ: Կյանքը նրան սովորեցրել է մենակ հաղթահարել բոլոր խոչընդոտները, չվախենալ դժվարություններից ու հավատալ ամենահամարձակ երազանքների իրագործմանը£ Սպիտակի տարածքային զինվորական կոմիսար, փոխգնդապետ Սպարտակ ՂՈՒԲԱԹՅԱՆԸ պարզ, անմիջական մարդ է, հանդարտ է ու հավասարակշիռ: Կյանքը նրան սովորեցրել է մենակ հաղթահարել բոլոր խոչընդոտները, չվախենալ դժվարություններից ու հավատալ ամենահամարձակ երազանքների իրագործմանը£ ¬ Պարոն կոմիսար, երկրաշարժից 20 տարի է անցել, ինչպե՞ս է ապրում այսօր սպիտակցին, ի՞նչ խնդիրներ ունի£ - Կյանքը կարծես թե բնականոն հուն է մտել, երկրաշարժը դարձել է բթացած ցավ, նվազող սպի: Այն տղաները, ովքեր ծնվել են երկրաշարժից հետո, այսօր զորակոչային տարիքի են, սահման են պահում, հայրենիք են պաշտպանում: Սպիտակցիները հերոսաբար դիմակայեցին արհավիրքին, տոկացին, ապրեցին: Բայց շատ խնդիրներ ունեն. գործազրկությունը, արտագաղթը, ցածր կենսամակարդակը իրենց կնիքն են դնում սպիտակցու կենցաղի ու հոգեբանության վրա: Մարդիկ դժվար են ապրում, բայց պարտաճանաչորեն կատարում են քաղաքացիական պարտքը ու հավատով են նայում սեփական երկրի ապագային: - Դուք 20 տարի ծառայում եք Սպիտակի զինկոմիսարիատում, ընդ որում 16 տարի ղեկավարում եք կառույցը: Երկրաշարժից հետո, պատերազմի տարիներին դուք եք զորակոչ անցկացրել Սպիտակում: Դժվար չէր հաղթահարել հոգեբանական պատնեշը: - Վիրավոր ու բզկտված Սպիտակը անմասն չմնաց արցախյան պատերազմից: Կամավորականներով համալրված «Սպիտակ» ազատագրական ջոկատը արիաբար մարտնչեց Արցախի ազատագրության և Հայաստանի սահմանների պաշտպանության համար: Ինչ վերաբերում է զորակոչին, Սպիտակը մասնակցեց զորքերի համալրմանը բանակի կազմավորման առաջին օրվանից: Իհարկե, ինչ-ինչ վերապահումներ եղան, մենք չէինք կարող պատերազմ ուղարկել երկրաշարժի ժամանակ զավակներին կորցրած ընտանիքի միակ որդուն, բայց թույլ էլ չտվեցինք, որ խորանա զոհի հոգեբանական բարդույթը և սպիտակցին հեռու մնա հայրենիքը պաշտպանելու պարտքից: Հպարտությամբ պիտի նշեմ, որ Սպիտակը միշտ կատարել է զորակոչային պլանները: Որո՞նք են այսօր Սպիտակի զինկոմիսարիատի գործունեության առաջնահերթությունները: - Զինկոմիսարիատը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում նախազորակոչային պատրաստության աշխատանքներին: Անհրաժեշտ նպատակասլացորեն և արդյունավետությամբ զինակոչիկներին ու ֆիզիկապես, և հոգեբանորեն նախապատրաստել գալիք ծառայությանը, զբաղվել նրանց բարոյական և ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերով: Ակտիվորեն աշխատում ենք հանրակրթական դպրոցների հետ: Յուրաքանչյուր դպրոցին կցված է մեկ սպա, որը զինղեկի հետ միասին զանազան ռազմահայրենասիրական ծրագրեր է իրականացնում: Պարբերական են հանդիպումները արցախյան պատերազմի մասնակիցների հետ, զորացրված զինվորների հետ, որոնք պատմում են իրենց անցած ճանապարհի, մարտական փորձառության մասին, խորհուրդներ են տալիս զինակոչիկներին: Ավագների ու կրտսերների նման շփումները շատ ուսանելի են ու տպավորիչ: Զինակոչիկները այցելում են զորամասեր, տեղում ծանոթանում են բանակի առօրյային, զենքին, զինտեխնիկային, ինչպես նաև ներբանակային բարքերին, բարոյական չափանիշներին, միջանձնային հարաբերությունների գրված ու չգրված օրենքներին: Պատահական չէ, որ տարեցտարի ավելի շատ սպիտակցիներ են ցանկություն հայտնում ընդունվել ռազմական բուհեր և համալրել հայկական բանակի սպայականության շարքերը: - Ո՞վ է զինկոմը սպիտակցու համար: - Հարցը շատ ակտուալ է, որովհետև մեր աշխատանքի հաջողության գլխավոր պայմանը ժողովրդի հետ ճիշտ հարաբերվելու, բարեկամական մթնոլորտ ստեղծելու, մարդկանց հարգանքն ու վստահությունը շահելու կարողությունն է: Ի դեմս զինկոմիսարիատի, ծնողը պետք է տեսնի իր հենարանին, օգնականին, պաշտպանին: Իմ աշխատասենյակի դուռը միշտ բաց է յուրաքանչյուր սպիտակցու առաջ: Եթե սպիտակցու որդին բանակում է, նշանակում է ես առնչակից եմ նրա բոլոր հոգսերին և պարտավոր եմ օգնել, անկախ այն բանից` դրանք իմ գործառույթի շրջանակներում են, թե` ոչ: Մենք սերտորեն համագործակցում ենք տեղական իշխանությունների հետ, ոստիկանության, դատախազության, ինքնակառավարման մարմինների և պատրաստակամ ենք հնարավորութ յան սահմանում օգնել մեր հայրենակիցներին: - Պարոն կոմիսար, մի փոքր պատմեք Ձեր մասին: Մեր ընթերցողին հետաքրքիր կլինի իմանալ, թե ավելի քան 16 տարի ո՞վ է ղեկավարում Սպիտակի զինկոմիսարիատը: - Ես ծնվել ու մեծացել եմ Սպիտակում: Ծնողներս հասարակ մարդիկ էին. հայրս շինարար էր, տուն էր կառուցում: Հունարով մարդ էր, ձեռքից ամեն ինչ գալիս էր: Ես սիրում էի հորս արհեստը, ցանկանում էի սովորել, բայց հայրս թույլ չէր տալիս, ասում էր` սիրտդ կկպչի էս գործին, անուսում կմնաս: Հայրս շատ խիստ մարդ էր, ես վախենում էի նրանից, շատ պահանջկոտ էր, անզիջում, բայց միևնույն ժամանակ բարի էր, կամեցող, սրտացավ, առատաձեռն: Ի դեպ, մեր ցեղը կոչվում է Աղնվանց` տոհմական շիտակության, ազնվության համար: Մայրս համալսարանական կրթություն չուներ, բայց շատ զարգացած ու բարեկիրթ կին էր, պարկեշտ, առաքինի, ես շատ շուտ կորցրի ծնողներիս: Կյանքը ստիպեց արագ հասունանալ, սովորեցի մեն-մենակ ճանապարհ հարթել ինձ համար, դիմակայել դժվարություններին, պայքարել այս արևի տակ սեփական տեղը գտնելու համար: Կամիշին քաղաքի բարձրագույն զինվորական ուսումնարանում սովորելու ժամանակ ես բուհի լավագույն ուսանողներից էի և առաջադիմությամբ, և վարքով: Ռուսերենից թույլ էի, բայց առավոտից իրիկուն պարապելու շնորհիվ բարձր գնահատականներ էի ստանում, կարգապահ էի, ճշտորեն կատարում էի բոլոր հանձնարարությունները և ռեժիմից ու կանոնադրությունից ոչ մի շեղում թույլ չէի տալիս: Իմ մեջ խոսում էր հայ պատվախնդրությունը: Ես ազգ էի ներկայացնում: Ես բծախնդիր ու օրինապահ եմ եղել նաև հետագա ծառայության տարիներին: Առանձին վաշտ եմ ղեկավարել ու միշտ լավագույն արդյունքներն եմ ցույց տվել: 150 զինվորներից յուրաքանչ յուրին գիտեի անուն-ազգանունով, մերժում էի հովանավորչությունն ու կանխակալ վերաբերմունքը, անկախ ներքին համակրանքից ու հակակրանքից` բոլոր զինվորներին միատեսակ էի վերաբերվում, տույժեր ու խրախուսանքներ էի տալիս միայն օրինականության սահմանում: Ես հարգել եմ զինվորին, նույնիսկ պատժելիս չեմ ոտնահարել նրա արժանապատվությունը, զինվորի հոգում չեմ սպանել լավը լինելու ցանկությունը: Ինչպե՞ս եք ապրում այսօր. Ձեզ ի՞նչ է պետք, եթե չասեմ երջանիկ, ապա գոնե գոհ ու վարձատրված լինելու համար: - Չորս երեխա ունեմ: Երկուսը արդեն ուսանող են: Ժամանակ չեմ ունեցել մեծ ժամանակ հատկացնելու երեխաներիս դաստիարակությանը, ծառայության բերումով քիչ եմ շփվել նրանց հետ, սակայն կինս` Թերեզան կարողացել է լրացնել բացը: Ուզում եմ, որ նրա տքնանքն ու նվիրվածությունը լիուլի վարձատրվի: Ուզում եմ, որ երեխաներս լավ մարդ դառնան, պիտանի լինեն իրենց հայրենիքին ու հայրենակիցներին, հարգված լինեն: Որպեսզի խիղճս հանգիստ լինի, որպեսզի կարողանամ հանգիստ ապրել առաջին հերթին պետք է, որ իմ զորակոչած զինվորը ողջ-առողջ վերադառնա տուն և հասնի իր ծնողներին: Բարի ծառայություն ու բարի վերադարձ եմ մաղթում բոլոր զինակոչիկներին:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ