Պաշտոնական


n ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Աթանասիոս Խաձիվիե րիսին` վերջինիս` Հայաստանում ռազմադիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Հանդիպման սկզբում Ս. Օհանյանը շնորհակալություն է հայտնել Ա. Խաձիվիերիսին` պաշտոնավարման ընթացքում երկուստեք ռազմական համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան` հետագա դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում: Իր հերթին Ա. Խաձիվիերիսն իր գոհունակությունն է հայտնել հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ վաշտի մասնագիտական բարձր պատրաստվածության համար: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների համատեքստում ռազմական, ռազմատեխնիկական և ռազմաուսումնական համագործակցության ներկա վիճակին, կողմերը փաստել են այդ համագործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչը զգալի է հատկապես ռազմական կրթության և խաղաղապահ առաքելության ոլորտներում: ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի առնչությամբ կողմերը կարևորել են խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր: n Երկօրյա աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանութ յան նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել են ռազմական համագործակցության բնագավառի, այդ թվում նաև հակաօդային պաշտպանության, ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի օդանավերի թռիչքների անվտանգության, ռազմագիտական տեղեկատվության փոխանակման համակարգի ստեղծման և այլ ոլորտների վերաբերյալ մի շարք փաստաթղթեր: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը` այս պաշտոնում առաջին անգամ, հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ. քննարկվել են երկու երկրների զինված ուժերի շփման գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցմանն առնչվող, ինչպես նաև անհայտ կորած ազատամարտիկների և Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճակատագրի վերաբերյալ խնդիրներ: