Տեղեկություններ Լիբանանում առեւանգված դիվանագետների վարաբերյալ


1982թ. հուլիսի 5-ին (համապատասխանաբար արեգակնային տոմարով 1361թ. թիրի 14-ին) սիոնիստական վարչախմբի բանակի ստորաբաժանումների կողմից Լիբանանում կատարված ոտնձգության եւ Բեյրութի զավթման ընթացքում , չորս Իրանի քաղաքացիներ` Սեյեդ Մոհսեն Մուսավին (Բեյրութում ԻԻՀ դեսպանության առաջին խորհրդական, գործերի ժամանակավոր հավատարմատար), Ահմադ Մոթեվասելյանը (դեսպանության ռազմական կցորդ), Թաղի Ռասթեգար Մողադամը(դեսպանության վարորդ, տեխնիկական հարցերով խորհրդական), Քազեմ Ախավանը(լրագրող եւ «Ջոմհուրի Էսլամի» գործակալության լուսանկարիչ) Տրիպոլի - Բեյրութ ճանապարհով դիվանագիտական պետհամարանիշ կրող Մերսեդես Բենց ավտոմեքենայով, որին ուղեկցում էին Լիբանանի անվտանգության ծառայության երկու ավտոմեքենա, Սիրիայից դեպի արեւմտյան Բեյրությում գտնվող դեսպանություն վերադարձի ճանապարհին , Բեյրութից դեպի հյուսիս 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բոռբառե անցակետում ( ՄադՖուն տարածաշրջան) կանգնեցվել, ձերբակալվել են սիոնիստական վարչախմբի բանակի կողմից վերահսկվող Լիբանանի «Ալղովաթ Ալբանանիե» ուժեր անվանումը կրող քրիստոնյա կամավորականների կողմից եւ տեղափոխվել անհայտ ուղղությամբ£ Ըստ շրջանառվող որոշ լուրերի եւ տեղեկատվության, նրանց տեղափոխել են գրավյալ Պաղեստին եւ այժմ սիոնիստական վարչակարգի կողմից գերության մեջ են գտնվում£ Իրանական պատվիրակության հետ գտնվող Լիբանանի ոստիկանությունը, կարճ ժամանակ անց ազատ է արձակվել եւ վերոնշյալ չորս իրանցու առևանգման լուրը փոխանցվել է համապատասխան պաշտոնյաներին£ Դիվանագիտական պետհամարանիշ կրող իրանցի դիվանագետների ավտոմեքենան նրանց առեւանգելուց մեկ օր հետո հայտնաբերվել է Տրիապոլի թաղամասերից մեկում£ Այդ ընթացքում, հակառակ ԻԻՀ ԱԳՆ-ի եւ համապատասխան մարմինների կողմից կատարվող ջանքերի , ոչ ոք չստանձնեց այս ոչ իրավական գործողությունների պատասխանատվությունը, որոնք հակասում են միջազգային նորմերին ու դիվանագիտական չափանիշներին, դիվանագետների անձեռնմխելիության մասին կոնվենցիաներին, այն դեպքում, երբ խնդրո առարկա տարածաշր ջանը, Լիբանանը գրավելու ընթացքում, եղել է սիոնիստական վարչակարգի վարձկանների եւ գործընկերների վերահսկողության տակ£ Այս համատեքստում, Լիբանանի Ֆալանժ կամավորական ների այն ժամանակվա հրամանատար, Իլի Հաղիբեն (Իսրայելի գործընկեր), որը սպանվեց 2002թ., հայտնել էր, որ այն տարածաշրջանի պատասխանատուն, որտեղ առեւանգվել են դիվանագետ ները, եղել է Սամիր Ջաջան£ Սամիր Ջաջան էլ իր հերթին փոխադարաձաբար Հաղիբեին է ճանաչել սույն գործի պատասխանատուն եւ հավելել, որ չորս իրանցի գերիները սպանվել են Հաղիբեի հրամանով£ 1998թ. Իսրայելում բանտարկված օտարերկրյա բանտարկյալների պաշտպանության միության նախագահ պարոն Ահմադ Հաբիբոլահը, որը այցելել էր սիոնիստական վարչակարգի բանտեր, Նիկոզիայում իր հարցազրույցներից մեկում հայտնեց, որ նա Իսրայելի բանտերից մեկում նկատել է մի քանի Իրանի քաղաքացի, եւ ենթադրում է, որ նրանք եղել են չորս հոգի£ Չնայած Իսրայելի վարչակարգը համարում է, որ Լիբանանը պետք է դիվանագետների պաշտպանության պատասխանատվությունը իր վրա վերցնի եւ Լիբանանի կառավարությանը համարում է այս խնդրի պատասխանատուն, սակայն գոյություն ունեցող փաստերը վկայում են, որ չորս իրանցի դիվանագետները, որոնք առեւանգվել են Լիբանանում, գտնվում են սիոնիստական վարչակարգի գերության մեջ եւ բանտարկված են սույն վարչակարգի բանտերում, սակայն Իսրայելը, խուսափելով այս առեւանգման անմիջական պատասխանատվությունից, փորձում է ժխտել իր իսկ անվիճելի կապը այս հանցանքի հետ£ Լիբանանի տարածքում Իսրայելի կողմից մեր երկրի դիվանագետների առեւանգման մասին, անցած տարիների ընթացքում տեղեկացրել են ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Եւրոմիության մարդու իրավունքների կոմիտեի, տարբեր երկրների ազգային ժողովների, բազմաթիվ պետական եւ ոչ պետական կազմակերպությունների պատասխանատուներին եւ նշվել, դիվանագետների անվտանգության ապահովման եւ նրանց նկատմամբ յուրաքանչյուր ոտնձգության կանխման եւ մեր երկրի դիվանագետների ճակատագրի որոշման մասին միջազգային հանրության պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ£ Բացի այն, որ միջազգային հանրությունը հետամուտ է լինում այս խնդրին , փորձ արվեց, որպեսզի Լիբանանի իշխանությունների, խմբերի, կուսակցությունների եւ տեղյակ մարդկանց միջոցով հետամուտ լինել սույն խնդրին£ Ամեն դեպքում այս առեւանգման պատասխանատվությունը, որը համարվում է օրենքի եւ միջազգային նորմերի բացահայտ խախտում, Իսրայելի վարչակարգի ուսերին է եւ այն պետք է պատասխանատվություն կրի Լիբանանի գրավման ժամանակ իր կատարած քայլերի համար£ Ըստ կատարված ուսումնասիրությունների, մինչ այսօր դիվանագետների նահատակության մասին ոչ մի փաստաթուղթ ձեռք չի բերվել եւ բոլոր փաստերը վկայում են նրանց կենդանի լինելու եւ նրանց գրավյալ Պաղեստին տեղափոխելու մասին£ Ենթադրվում է, որ առեւանգված դիվանագետները անցած տարիների ընթացքում կրել են բազմաթիվ դժվարություններ ու տանջաքներ եւ դիվանագետների ընտանիքների մտահոգությունը նրանց վիճակի մասին շատ ծանր է ու անտանելի£ Իրանի Իսլամական Հանրապետությունը Իսրայելի վարչակարգին համարում է այս միջադեպի գլխավոր պատասխանատուն եւ պահանջում, որ Լիբանանի կառավարությունն ու միջազգային հանրությունը լուրջ ուշադրություն դարձնեն նրանց վիճակի բացահայտման ուղղությամբ£ Իսկ համաշխարհային հանրությունից սպասվում է, որպեսզի լուրջ դեր ստանձնելով, ճնշում գործադրեն սիոնիստական վարչակարգի վրա, սույն խնդրի քաղաքական եւ մարդկային կողմերը բացահայտելու համար£ 1982թ. Լիբանանում առեւանգված իրանցի դիվանագետների մասին տեղեկատվությունը ներկայացրել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժինը Ամերիկայի ամենաարյունալի ամիսը Չնայած աֆղան մոջահեդների հետ պատերազմում ունեցած կորուստներին, Ջորջ Բուշը որոշում է ընդունել` տարեվերջին լրացուցիչ զորամիավորումներ ուղարկել Աֆղանստան£ Նրա խոսքերով` ¬ Հունիսը շատ թեժ եղավ£ Իսկապես, ամերիկյան զինվորների համար այս ամռան առաջին ամիսն ամենաարյունալին եղավ` բախումների սկզբից ի վեր£¬ Աֆղանական պատերազմում հրեշավոր կորուստների պատճառներից մեկն այն է, որ մեր զինվորները խփվում են վտանգավոր հակառակորդի կողմից£ Այն հակառակորդի, որը չի հանդուրժում մեր զինվորների ներկայությունն իր երկրում£ Այն հակառակորդի, որը պատրաստ է սպանել, որովհետև ամերիկացիները չեն հավատում, թե ահաբեկիչների համար դրախտ կա£ Բնականաբար, դիմադրությունն անխուսափելի է,¬ ասել է Բուշը լրագրողներին£ Ըստ Associated Press¬ի հաղորդագրությունների` հունիսին Աֆղանստանում զոհվել է ԱՄՆ 48 քաղաքացի. կոալիցիոն ուժերը կորցրել են 46 մարդ£ Մեկ ամսում գրանցված այս երկու ցուցանիշներն էլ ամենաբարձրն են` 2001 թ. հոկտեմբերից սկսած£ Ազգային անվտանգության գործակալության ներկայացուցիչները գտնում են, որ Իրաքում իրավիճակը կայունանալու դեպքում միայն Ամերիկան հնարավորություն կունենա մինչև տարեվերջ այնտեղից լրացուցիչ զորամիավորումներ տեղափոխել Աֆղանստան£ Ներկայումս Աֆղանստանի տարածքում տեղաբաշխված է շուրջ 32 հազար ամերիկացի զինվոր` ներառյալ 14 հազար նատօյականները և 18 հազար ռազմական պատրաստվածություն ունեցող մարտիկները£