ՍԹԱՓՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ


Ուրբաթ օրը Մատենադարանին հարող տարածքում կատարած` արմատական ընդդիմության հերթական հանրահավաքն էապես ոչնչով չէր տարբերվում նախորդներից£ Հարթակում հավաքած լրագրողներն ու ընդդիմադիր գործիչները միմյանց հետ կարծիքներ էին փոխանակում հանրահավաքավորների քանակի շուրջ£ Արմատականների համոզմամբ, մասնակիցների թվի մասին ոստիկանության տվյալներին առնվազն մեկ զրո ավելացնելով` կարելի կլինի ստանալ հանրահավաքին ներկաների ճշգրիտ թիվը£ Հին ու ծանոթ պատմություն է, որ մեր երկրում 90-ականներից սկիզբ առած բոլոր հանրահավաքների անբաժանելի մասն է, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են իշխանությունում ու ովքեր` ընդդիմության մեջ£ Եվ մնացյալը` իշխանությունների վարած քաղաքակա նությանը հասցեագրված քննադատությանը, քաղաքական պայքարի արդյունքում ընդդիմության` կասկած չհարուցող հաղթանակի վերաբերյալ վստահությունը, դարձյալ արդեն ծանոթ երգն է. Երեկ ես, այսօր դու` վաղը նա£ Պտտվիր, պտտվիր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել£ Նաև աչքի է զարնում մի օրինաչափություն, որը հատուկ է մինչ օրս մեզանում եղած բոլոր հանրահավաքներին` գրեթե առանց բացառության£ Դա օրվա իշխանությունների հանդեպ ատելության ու անհանդուրժողականության սերմանումն է£ Դեռևս 90-ականներին, երբ ՀՀՇ¬ն իշխանություն էր, վերջինիս մասին խոսելիս ընդդիմությունն օգտագործում էր «հանցավոր վարչախումբ» բառակապակցությունը£ Այն ժամանակ իշխանութ յունների հետ հաշվեհարդար տեսնելու, նրանց կախելու կոչերով հանրահավաքներում հանդես եկան դաշնակցական գործիչները£ Նրանցից ոմանք այսօր իշխանության մեջ բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում£ Բնական է, որ այդ պարագայում իշխանությունը ադեկվատ պետք է արձագանքեր իրեն վերաբերող նման որակումներին ու ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներին. այդ պարագայում իշխանական աթոռներ չզբաղեցնողների մեջ արթնանում էր ինքնապաշտպանական բնազդը: Իշխանություն-ընդդիմություն քաղաքական պայքարը, որը նորմալ, քաղաքակիրթ երկրներում զարգացման առաջընթացի անբաժանելի նախապայմաններից մեկն է, նաև այդպես մեզանում վերածվեց ներքաղաքական կյանքն ապակայունացնող, պետականությանը սպառնացող հակամարտության£ Նման գործընթացները, հասարակության շրջանում իշխանությունների հանդեպ ատելության սերմանումը հանգեցրին 1996 թ. Հանրապետության նախագահի ընտրությանը հաջորդած իրադարձությանը` ԱԺ¬ի գրոհին£ Եվ այսօր, 12 տարիների հեռավորությունից, դժվար է գուշակել, թե ինչպես կզարգանային իրադարձությունները, եթե այն ժամանակ ընդդիմադիրները դիմակայությունը շարունակելու կոչ անեին ինքնատիրապետումը կորցրած ամբոխի վերածված ժողովրդին£ Ասում են` պատմությունը չի ներում նրանց, ովքեր իր տված դասերը չեն սերտում£ 99¬ի, խորհրդարանական ընտրությունների նախօրեին, այն ժամանակ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը միասնության, միմյանց հանդեպ կուտակած մաղձից հրաժարվելու կոչ արեց` փաստելով, որ և° կոմունիստները, և° դաշնակցականներն ու ՀՀՇ¬ն իրենց ավանդն են բերել Հայոց անկախ պետականության նվաճմանը£ Բայց միասնականությունը երկար կյանք չունեցավ… Մեզանում դարձյալ զարթնեց ու աստիճանաբար քաղցկեղի նման իր մահացու մետաստազները տարածեց ատելությունը£ Անհանդուրժողականությունը, ձնագնդի նման գլորվելով, ահագնացավ ու մեր իսկ գլխին փուլ եկավ մարտի 1-2¬ին… Այսօր իշխանություններն ու ընդդիմությունը մարտին տեղի ունեցած ողբերգության համար միմյանց են մեղադրում£ Ընդդիմությունն իշխանությունների հետ երկխոսություն սկսելու նախապայման է ներկայացնում` ազատ արձակել քաղբանտարկյալներին (իրենց բնորոշմամբ)£ Չէ, իսկապես, մեր ներսում բուն դրած մաղձն ու կուտակված ժանգը ուտում են մեզ, ինչպես 99¬ին ասում էր Վազգեն Սարգսյանը£ Հիմա սթափվելու ժամանակն է£ Վաղը արդեն կարող է ուշ լինել£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ