Ամենակոռումպացվածները


«Transparency international» միջազգային կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա` «Կոռուպցիոն ծանրաչափը» զեկուցումը£ Ինչպես հաղորդում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"¬ն, ըստ այդ զեկույցի` Ադրբեջանը հայտնվել է կոռուպցիայի հետ լուրջ խնդիրներ ունեցող երկրների ցանկում. նա ստացել է 2,1 միավոր£ Նույն վարկանիշն ունեն Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը£ Վարկանիշը գնահատվել է 10 բալանոց սանդղակով, և որքան բարձր է ցուցանիշը, այնքան ցածր է կոռուպցիան. Թուրքմենստանը հավաքել է 2,0, իսկ Ռուսաստանը` 2,3 միավոր£ Առավել կոռումպացված են ճանաչվել Մյանմանը, Սոմալին, Իրաքը, Հայիթին և Ուզբեկստանը, ամենաքիչ կոռումպացվածներ` Դանիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Կանադան և Նորվեգիան£ Վարկանիշներն հաշվարկվել են 12 անկախ ինստիտուտների տվյալների հիման վրա£