Կաստրոն ետ է պահանջում Գուանտանամոն


Ռաուլ Կաստրոյի կառավարությունը Միացյալ Նահանգներին հասկացնել է տվել, որ դիվանագիտական և նորմալ հարաբերությունները միևնույնը չեն (գրել է El Mundo-ի թղթակիցը): Այս հրապարակման առիթը Հավանայի և Վաշինգտոնի նորացող հարաբերություններն են: 54 տարվա գժտությունից հետո երկրները պայմանավորվել են նորից իրենց դեսպանատները բացել Ամերիկայում ու Կուբայում:

- Օբամայի վարչախումբը պատրաստ է շարունակել բանակցությունները, իսկ Կաստրոն սահմանափակվում է` առաջադրելով այսպիսի պայմաններ, որոնց դեպքում հարաբերությունների ջերմացումը կշարունակվի: Պայմաններն այսպիսին են. վերադարձնել Գուանտանամոյի բազաները` չեղարկելով նավարգելքները, դադարեցնել ԱՄՆ-ի քարոզչական ռադիո և հեռուստահաղորդումները, ինչպես նաև «ԱՄՆ-ի քաղաքականությամբ հասցված վնասի» տնտեսական փոխհատուցում,- նշված է հոդվածում: