Զիմբաբվեի նախագահի սև հումորը


Դիվանագիտական էթիկան դա թույլ է տալիս, թե ոչ` մենք չդատենք: Բայց Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն արտասովոր կերպով է արձագանքել Ամերիկայում գեյ-ամուսնությունների օրինականացման փաստին: Աֆրիկյան 91-ամյա այս առաջնորդը հայտարարել է, որ եթե Նահանգներում հիմա թույլատրված են միասեռական միությունները, ինքը պատրաստ է այդպիսի միություն կնքել նախագահ Բարաք Օբամայի հետ:

- Քանի որ նախագահ Օբաման սատարում է միասեռական ամուսնությունները և պաշտպանում է համասեռամոլներին, եթե անհրաժեշտ լինի` ես պատրաստ եմ մեկնել Վաշինգտոն, ծունկի իջնել և խնդրել նրա ձեռքը,- հայտարարել է Մուգաբեն:

The ZiΗbΖbwe DΖily պարբերականն էլ, ասես ընդգծելու համար իրենց առաջնորդի սև հումորը, գրել է.

- Եթե դուք չեք տիրապետում Մուգաբեի լեզվին, թարգմանենք. նա ասել է, որ նախագահ Օբաման, հավանաբար գեյ է, քանզի աջակցում է սեռական փոքրամասնութ յուններին: Մուգաբեն վստահ է, որ այդ կերպ ինքն ուշադրություն է հրավիրում, թե որքան ծիծաղաշարժ է միասեռական ամուսնությունների գաղափարը:

Այդ մասին ինչ է մտածում Օբաման` հայտնի չէ: Սակայն Մուգաբեի եզրակացությունները կասկածելի են թվում, հատկապես այն առումով, որ ամերիկյան նախագահին օրերս թույլ չեն տվել` ներկա գտնվել գեյ-երեկույթին:

Աֆրիկյան նախագահը վաղուց ի վեր հանդես է գալիս հոմո-սարսափի մասին հայտարարություններով` նպատակ ունենալով ամերիկյան առաջնորդի անհաճո կերպար ստեղծել: Օբաման մեծ հռչակ է վայելում Զիմբաբվեում: Մուգաբին էլ խանդում է երևի:

2013-ին նա հայտարարել է.

- Այդ ամերիկյան նախագահ Օբաման, ում հայրը աֆրիկացի էր, ասում է, որ մեզ օգնություն չի ցուցաբերի, եթե մենք չսատարենք համասեռամոլներին: Մենք հարցնում ենք նրան. ձեզ համասեռամոլնե՞րն են ծնել: Մեզ պետք է շարունակել մեր տոհմը, իսկ դրա համար հարկավոր են տղամարդիկ և կանայք, այլ ոչ թե սեռական փոքրամաս նության ներկայացուցիչներ:

Վերջին մասով` ճիշտ է Մուգաբեն: