Ֆրանցիսկոս պապը շարունակում է զարմացնել


Ու նախևառաջ` իր ուղղամտությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ ցմահ հովվապետությունը սպառնալիք է, որ Վատիկանը կարող է դառնալ միապետական, բռնակալական պետություն:

Հռոմի պապը հայտարարել է, թե անհրաժեշտություն չկա, որ իր ղեկավարած կաթոլիկ եկեղեցին ընտրի ցկյանս առաջնորդներ (հաղորդել է «ԲԻ-ՍԻ-ՍԻ Ուկրաինա»-ն):

Սուրբ Պետրոսի հրապարակում հանդես գալով 30 հազար կաթոլիկների առջև` Պապը նշել է, որ եկեղեցում միակ անփոխարինելին Սուրբ Հոգին է:

Ի դեպ, 2013 թ. փետրվարին Ֆրանցիսկոսի նախորդ Բենեդիկտոս XVI-ը դարձավ առաջին պապը` վերջին 600 տարում, ով կամավորաբար հրաժարվեց իր լիազորութ յուններից:

Հիշեցնենք նաև, որ առժամանակ առաջ Ֆրանցիսկոս պապն էլ հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարվել կաթոլիկ եկեղեցու առաջնորդի պաշտոնից` առողջական խնդիրներ ունենալու պարագայում (գրել է news.bigΗir.net-ը):