Հընթացս` «Իմ օրինական կինը»


Ուղիղ ռադիոեթերում անկեղծանալով, Մաքսիմ Գալկինը պատասխանել է իր երկրպագուներին հուզող բոլոր հարցերին£ Առանձնակի մանրամասնորեն նա պատմել է, թե նախօրեին ի¯նչ մեծ բավականություն է ստացել սինխրոն լողի մրցաշարը դիտելիս և` վերջերս ձեռք բերած իր շքեղ առանձնատան մասին£ Այն նաև տնամերձ հողամաս ունի, որ պատրաստվում է մշակել ինքը. - Աճեցնելու եմ բոստանային կուլտուրաներ, դդմիկ, պատիսոն£ Հիմա սա մոդայիկ է` օլիգարխների շրջանում,¬ ասել է շոմումենը£ Այսպես կոչված քաղաքացիական ամուսնությունների առնչությամբ նա ասել է, որ ինքը լավ է վերաբերվում այն ամենին, ինչը թույլ է տալիս լավ ապրել£ Պատմել է, որ չի ծառայել բանակում և` որ իր եկամուտների հիմնական աղբյուրը հումորն է… Խոստովանել է նաև, որ արդեն վարժվել է իր անձնական կյանքի մշտական քննարկումներին£ Հավանաբար ի պատասխան հենց այդ` անձնականի մասին հնչած ու հնչելիք հարցերի, նա հնչեցրել է իր նոր երգը` «Իմ օրինական կինը»£ Դե, ունկնդիրների համար դժվար չէ գուշակել, թե ում է այն նվիրված£