Ճանաչված այլ աստղերի կռվշտոցների մասին


1987 Թ. ԱՄԱՌ. արտիստ Շոն Պեննը 34-օրյա բանտային կալանք է կրել` տուրուդմփոցի պատճառով£ Դատարանի վճռով նա նաև 100 դոլար տուգանք պետք է վճարի£ 2008 Թ. ԱՊՐԻԼ. ֆրանսիացի ճանաչված դերասան Ժերար Դեպարդյեին Ֆլորենցիայի դատարանը 800 դոլար տուգանք է նշանակել` ծեծուջարդի համար£ Միջադեպը տեղի է ունեցել 2005¬ին, երբ իտալացի թղթակիցը փորձել է արտիստին լուսանկարել խանութում. Դեպարդյեն լրագրողին խնդրել է մոտենալ իրեն և անսպասելիրեն գլխով հարվածել է նրա քթին£ 2008 Թ. ՀՈՒԼԻՍ. բրիտանական Babyshambles խմբի ղեկավար Փիթ Դոհերթիին պարտավորեցրել են 1000 ֆունտ ստեռլինգ տուգանք վճարել` լուսանկարչուհի Քեթրին Միդին հասցրած վնասի դիմաց£ Հանգստից հետո վերականգնողական կլինիկա վերադառնալիս, զայրույթի նոպայի պահին փշրել է իր հետևից եկող Միդի ֆոտոխցիկը£ Ի հատուցում վնասի, դատարանը պահանջել է 918 ֆունտ 27 պենս ու ևս 100 ֆունտ դատական ծախսերի դիմաց£