Կռվշտան փոփ աստղը


Ինչ ուզում եք ասեք` աղմկոտ վիճաբանությունները սիրում են Ֆիլիպին և դարձել են նրա արտիստական առօրյայի անբաժան մասը£ Անցած շաբաթ, օրինակ, սկանդալային երկու միջադեպ է գրանցվել նրա «հաշվին». եկուսն էլ մեկ օրում£ Նախ նա հարձակվել է լրագրողուհու վրա, ապա հայտնվել Պրիմադոննայի նախկին ամուսնուն առնչվող ինչ¬որ քրեական գործում: Ֆիլիպ Կիրկորովը, կարծես լրագրողուհիներին վիրավորելու հատուկ թուլություն ունի. այս անգամ էլ կենտրոնական հեռուստաալիքի` վարդագույն վերնաշապիկով լրագրողին է, ասում են` խոսքերով ուղարկել էրոտիկ «ճամփորդության»` ձեռքի հետ էլ խլելով 24 հազար դոլար արժողությամբ հեռուստախցիկը£ Արտիստի վրդովմունքը հարուցել է լրագրողուհու հարցը` դեռևս մարտին տեղի ունեցած միջադեպի ընթացքի մասին£ Թաթարստանի օպերային պետական թատրոնի փոխտնօրեն Յու. Լարիոնովը նրա դեմ հայց է ներկայացրել` մեղադրելով հրապարակային վիրավորանքի և զրպարտության մեջ£ Իր ելույթներից մեկի ժամանակ Ֆիլիպն այսպիսի մի արտահայտություն է թույլ տվել. - …Փոքրիկ սև թաթարին ընդմիջում է հարկավոր, որպեսզի բուտերբրոդներ վաճառի£ Արտիստն, իհարկե, շարունակում է պնդել, որ ինքը հերթական սադրանքի զոհ է դարձել£ Նա պատմել է, որ այդ օրը համերգից հետո շատ էր շտապում, որովհետև երեկոյան հյուրախաղերի պետք է մեկներ£ Ու երբ ինքնագրեր է բաժանել, իր ճամփան փակել է «անլվա¬չսանրված տեսքով, առանց փաստաթղթի». - Չներկայացավ, չտվեց ալիքի անունը և թույլտվություն չհարցնելով` դեմ արեց խցիկն ու միկրոֆոնը ու տհաճ հարց տվեց£ Բացի այդ նա անցավ մամուլի համար փակ սահմանը£ Մինչև հիմա ինձ համար հանելուկ է` ո՞վ էր դա£ Գուցե խելագա՞ր, մոլագար£ Թե՞ նրան կազանցի իմ ընդդիմախոսն էր ուղարկել` սադրանքի նպատակով… Ինչ վերաբերում է երկրորդ միջադեպին, ապա Կիրկորովն այն որակել է որպես իր դեմ մահափորձ£ Ընթերցողն, անշուշտ, հիշում է, որ կոտրել էին նրա էլեկտրոնային անձնական փոստարկղը, ինչի առիթով հարուցված քրգործը դեռ դատավարության ընթացքում է£ «MK»¬ին նա խոստովանել է` - Այնտեղ կծիկը անվերջ խճճվում է£ Խոսքն արդեն ոչ ծամծմված կոտրելու և ոչ էլ նույնիսկ շանտաժի միջոցով 1,5 միլիոն դոլար կորզելու մասին է£ Խոսքն իմ ֆիզիկական ոչնչացման ծրագրված ակցիայի մասին է. - Այսինքն` ձեզ ուզում էին սպանե՞լ£ Բայց նրանց ինչին էր դա պետք£ - Ես ավելին ասելու իրավունք չունեմ, որովհետև հետաքննություն է ընթանում£ Բայց խնդիրը շատ լուրջ է£ Ու ևս մեկ անգամ կարող եմ պնդել, որ դա սպառնալիք է իմ կյանքի դեմ£