«Համակրում եմ այն ազգերին, որոնք ստեղծել են հզոր պետություն»


- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Երևի թե ամուսնանալու որոշում կայացնելը, որովհետև շատ լուրջ հարց էր դրված£ Հետագա ճակատագրիդ վերաբերյալ ես որոշում կայացնելու. ամուսնանա՞լ, թե՞ ոչ£ Ի վերջո, եթե գիտակցում ես հարցի լրջությունը, բնականաբար, մտորումների առիթ է ստեղծվում. պետք է վստահ լինես, որ չես սխալվում£ Մնացած հարցերը չեմ կարծում, թե այդ աստիճան դժվար են եղել£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Բարդ հարց եք տալիս, ուստի այլ կերպ կմոտենամ. կուզեի, որ հայը լիներ այն տեսակը, որին նմանվել շատերը ձգտեին£ Ազգի բնութագրի վրա ազդեցություն է թողնում և° տարածաշրջանը, և° ժամանակաշրջանը. իհարկե նաև պատմությունը£ Մենք ունեցել ենք շատ անշնորհք հարևաններ և անընդհատ գոյության կռիվ տալով` ստեղծել ենք համապատասխան ազգային նկարագիր, որը ոչ բոլորին է դուր գալիս£ Ցավոք, մենք շարունակում ենք այդպիսին էլ մնալ£ Բայց հայ լինելուս համար երբեք ինձ նվաստ չեմ զգացել` այլ ազգի ներկայացուցիչներին էլ երբևիցե վերևից չեմ նայել£ Ընդհանուր առմամբ համակրում եմ այն ազգերին, որոնք ստեղծել են հզոր պետություններ. դա նրանց մեծ պատիվ է բերում£ Այս տեսանկյունից կարելի է հարգել նույնիսկ թուրքերին, ովքեր, չունենալով ոչինչ, աշխարհի կենտրոնում ստեղծել են հրաշալի երկիր£ Գնահատում եմ նաև անգլիացիներին, ֆրանսիացիներին, գերմանացիներին, ճապոնացիներին, չինացիներին£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Դե, գաղտնիքն ընդհանրապես բացահայտման ենթակա չէ£ Իսկ անցյալից… կուզենայի` որպես երաժիշտ ծնված լինել կայացած երկրում£ Այն տառապանքը, որ մենք ապրեցինք` ընդամենը երաժշտությամբ զբաղվելու համար, չէի ցանկանա որևէ մեկին£ Հիմա շատ ավելի լավ պայմաններ կան. եթե շնորհալի ես, ձևավորվելու, զարգանալու, նվաճելու մեծ հնարավորություններ կան£ Մեր ժամանակ «պահածոյի մետաղատուփի» մեջ փակված էինք` անգամ եթե դու լինեիր աշխարհի համար շատ կարևոր երաժիշտ£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Թռչող ափսեները. ես համոզված եմ, զգում եմ, որ դրանք կան և ուզում եմ` լինեն£ Ինձ համար ընդհանրապես տիեզերական համակարգն է առեղծվածային£ Շատ մեծ ու անհասանելի երևույթ է, որը մինչ օրս այնքան էլ ընկալելի չէ£ Անբացատրելի է նաև կին արարածը, մայրական կատեգորիան. չգիտես, թե ինչքա՞ն հնարքներ ու հրապուրանք ներ ունեն£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը£ - Կյանք ասելով մենք հասկանում ենք այն ամենն, ինչը շրջապատում է մեզ£ Իսկ մեր շրջապատում զավեշտը շատ¬շատ է£ Եթե հիշողությունս չի դավաճանում, 1996¬ին էր, որ առաջին անգամ Լայմա Վայկուլեին հրավիրեցինք Հայաստան£ Տարել էինք նրան մեր երկրի տեսարժան վայրերին ծանոթացնելու£ Բնականաբար, Գառնիում և Գեղարդում էլ եղանք£ Երբ մտանք Գառնիի տարածք, տաճարի մոտ աշակերտներ էին հավաքված, և Լայմա Վայկուլեն իր ընկերոջ հետ մեր առջևից էր քայլում£ Երեխաները մեզ նկատելով` գոռում-գոչյունով, վազելով եկան դեպի մեզ£ Վայկուլեն այնպիսի կեցվածք ընդունեց, որ հիմա իրենից ստորագրություն են խնդրելու£ Բայց երեխաները Վայկուլեին շրջանցեցին և ինձ ու Արտավազդին մոտեցան` ստորագրություններ խնդրելով£ Լայման շուռ եկավ և. «Լսեք, դուք ո՞վ եք»£ Ասացինք. «Մենք էլ քեզ պես երաժիշտներ ենք, ուղղակի քեզ այստեղ չեն ճանաչում»£ Բացի այդ հիշում եմ` երիտասարդ տարիներին ռեստորաններում, հարսանիքներում էինք նվագում£ Մեր ընկերոջ` «Ավտոշքերթ» հեռուստատեսային հաղորդաշարի վարող Երվանդ Ղարիբյանի կնոջ ծննդյան օրն էր, մենք էլ որպես ընկերներ նվագում էինք£ Մեր հայտնի երգն ենք կատարում, մեկ էլ ինչ¬որ մեկը` փողկապով, շատ լուրջ կեցվածքով մոտենում է ու. «միկրոֆոնը տվեք ստեղ, սխալ եք երգում»£ Վերցնում է բարձրախոսը և կոբզոնյան երգեցողությամբ շարունակում է ինքը երգել մեր ստեղծագործության շարունակությունը£ Այդպես մի քանի անգամ կրկնվեց, վերջը համբերությունս հատեց, ասացի. «Ընկեր ջան, ոչի՞նչ, որ այդ երգը մեզանից է ծնվել»£ Նա էլ թե` «Կապ չունի, սխալ ես երգում»£ - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ£ - Մինչև հիմա գրեթե ոչ մի պահ չեմ մոռանում, թե ինչպես 12 տարեկանում գրազախաղում տարվեցի մեծ ջանքերով կուտակած` կիթառիս փողը£ Դա երբեք չմոռանալով` մնացյալ ժամանակահատվածում կարողացա պահպանել չափի զգացողությունը£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ