Հիշատակը հարգելու եղանակ` ինքնասպանություն


Անցյալ շաբաթ հերթական ավիավթարի զոհերի թվում է նաև հնդկական Անդհրա-Փրադեշ նահանգի կառավարության ղեկավար և ճանաչված քաղաքական գործիչ Ռաջասեկհարա Ռեդդին£ Հանրության կողմից սիրված այս գործչի կորստի հետ հաշտվել չկարողանալով, նրա համերկրացիներից 8¬ն ինքնասպան են եղել£ Ստիպված` սգակիրներին մխիթարելու առաքելությունը ստանձնել է զոհված վարչապետի որդին` Ջահանը. - Հորս մահվան լուրն առնելով, 8 մարդ ինքնասպան է եղել, ևս 8¬ն էլ նման փորձ են կատարել£ Դա նրա հիշատակը հարգելու միջոց չէ£ Հայրս միշտ ուրախ ու կենսախինդ մարդ է եղել£ Եկեք արիասիրտ լինենք£ Ձեզ մի սպանեք,¬ տեղական ռադիոալիքների եթերով իր հայրենակիցներին է դիմել նա£