Մոսկվան` աշխարհի մայրաքաղա՞ք


Մոսկվան ունի բոլոր հնարավորությունները` «աշխարհի մայրաքաղաք» տիտղոսը նվաճելու Նյու Յորքից, Լոնդոնից, Փարիզից, կամ, ծայրահեղ դեպքում նրանց հավասար տեղ զբաղեցնելու£ Այսպիսի կանխասացություն է տպագրել Forbes հանդեսն` իր վերջին թողարկումում£ Ազդեցիկ այդ հրատարակության փորձագետներն ապագային «հայացք են նետել»` հաշվի առնելով բուռն զարգացող շուկաներում արագ փոփոխվող ուժերի հարաբերակ ցությունը, կապիտալի ներհոսքը, աշխատանքային ռեսուրսները և ինֆրակառուցվածքի զարգացման տեմպերը£ - Տասնհինգ տարի առաջ Մոսկվան հասել էր բարձիթողիության գագաթնակետին` էժանագին ապրանքների համար հերթեր կանգնող սառնարյուն մարդկանցով լեցուն£ Այսօր, կես դար առաջ նրա կասկածելիորեն էժան հյուրանոցներն աշխարհում ամենաթանկերի շարքում են£ Ռուսաստանի էներգետիկ խոշոր արդյունաբերությունը, որ գերիշխող է Եվրոպայում, շարժուն վերափոխման վճռորոշ գործոն է,¬ գրել է Forbes¬ը£ Ընդգծվում է, որ ՌԴ մայրաքաղաքը հիմնավորապես բարեփոխվեց` ԽՍՀՄ փլուզումից հետո£ Քաղաքը, ուր նախկինում ընդամենը մի քանի բարձրահարկեր կային` ինչպես Լենինյան բլուրներում Լոմոնոսովի անվան պետհամալսարանն է, այսօր ժամանակակից գործարար մայրաքաղաքի տեսք ունի` արդեն կառուցված ու կառուցվող երկնաքեր իր բիզնես-կենտրոններով£ - 10 միլիոն ազգաբնակչությամբ Մոսկվան այսօր իսկ Եվրոպայում ամենախոշոր քաղաքն է և կարող է ավելի ընդարձակվել` հատկապես էներգակիրների հնարավոր գնաճի շնորհիվ,¬ նշված է Forbes¬ում£ Աշխարհի նոր մայրաքաղաքների հավակնորդների ցուցակում են նաև չինական Շանհայ ու Պեկին, հնդկական Մումբաի, բրազիլական Սան¬Պաուլու, կանադական Կալգարի, Էմիրությունների Դուբայ, ավստրալիական Պերտ, ինչպես նաև ամերիկյան «տեխասցի» Հյուսթըն ու Դալլաս քաղաքները£ - Ապագայի համաշխարհային մայրաքաղաքների մեծամասը կարող է ոչ թե Արևմուտքում լինել, այլ` Չինաստանում, Ռուսաստանում և Ավստրալիայում,¬ ենթադրել է հրատարակությունը£