ՆԱՏՕ¬ն Ղրիմում «կանաչ լույս» չի վառել Մոսկվայի ճանապարհին


Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքորոշումն անփոփոխ է մնում Ուկրաինայի հարցում£ Ու նույնիսկ վերջերս տարածված հայտարարությունը (որ Դաշինքը մտադիր չէ Կիևին ռազմական օգնություն ցուցաբերել) «Ղրիմում Ռուսաստանի գործողությունների ակտիվացման համար կանաչ լույս» չի տալիս` հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ¬ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռամուսսենը£ - Նախ թույլ տվեք ընդգծել, որ մենք երբևէ «կանաչ լույս» չենք տվել ու երբեք չենք տալու` անկախ ազգերի դեմ հարձակվելու£ …Մենք համագործակցելու ենք Ուկրաինայի, ինչպես և Վրաստանի հետ` հետապնդելով նրանց զինված ուժերի բարենորոգման նպատակ,¬ հայտարարել է նա` լրագրողների հետ հանդիպման ժամանակ£