Թեկուզ` 50-ամյա վաղեմությամբ


Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի (Սեյմի)` «Իրավունք և արդարություն» ամենախոշոր կուսակցության 2 պատգամավորներ` Կաչինսկի եղբայրներն, առաջարկել են առաջիկա նիստում հատուկ բանաձև ընդունել£ Այն պետք է դատապարտի 1939 թ. սեպտեմբերի 17¬ին սովետական զորքերի ներխուժումը Լեհաստան£ Փաստաթղթի նախագծում ասվում է, որ Սեյմը «հիտլերյան Գերմանիայի հետ միասին գործող Լեհաստանի վրա Խորհրդային Միության հարձակման տարելիցին տուրք է մատուցում հարձակման զոհերի հիշատակին»£ - Ֆաշիզմն ու կոմունիզմը` 20¬րդ դարի 2 տոտալիզմները, ինչպես նաև դրանց առաջնորդները պատասխանատվություն են կրում Երկրորդ համաշխարհային պատերազմը հրահրելու և դրա հետևանքների համար£ Կարմիր բանակը լեհական երկրին մահ ու հրդեհներ բերեց£ Սովորական երևույթներ էին ցեղասպանությունը, սպանությունները, բռնությունները, թալանը,¬ նշված է փաստաթղթում£ «Իրավունք և արդարություն» կուսակցության հիմնադիրները երկվորյակ եղբայրներ Կաչինսկիներն են£ Լեխ Կաչինսկին Լեհաստանի գործող նախագահն է, Յարոսլավ Կաչինսկին` երկրի նախկին վարչապետը, ով ներկայումս կուսակցության առաջնորդն է£