Ա˜յ քեզ վանական


Նակորնսավան գավառի 55-ամյա կուսակրոն քահանա Տիր Չանսոպանոն վանական կարգից հրաժարվել է` որպեսզի զբաղվի նոր արհեստով: Նա որոշել է տեղի դպրոցներից մեկի ուսանողուհիների ծածուկ մարմնամասերին դաջվածքներ անել: Դպրոցի տնօրեն Սիվարոմ Սիրիպապի հավաստմամբ` հիմա արդեն իրենց որոշ ուսանողուհիներ զբաղվելու են սև մոգությամբ: Պամանոտամ Բան Տուպչումպոլ վանքի վանականը մեղադրվում է հոգևորականին ոչ վայել վարքի համար: Խախտելով կուսակրոնների համար չափազանց կարևոր պատվիրանները, նա սկսել է մարդկանցից փող խնդրել և սև մոգություն տարածել: Դպրոցի տնօրենը պատմել է, որ վերջին 3 շաբաթներին մի քանի դեռահասներ փախել են պարապմունքներից, որպեսզի տեսնեն սուրբ Տիրին և նրան խնդրեն, որ «մոգական տառերով» իրենց մարմնին դաջվածքներ անի: Վանականը տղաներից 5 դոլար է խնդրել` նրանց մեջքի յուրաքանչյուր տատուի համար, իսկ աղջիկների ազդրերին` մինչև աճուկները, նկարազարդել է անվճար: Տնօրենը նկատել է, որ այդ դաջվածքները կարծես վերափոխել են իր սաներին. նրանք հարձակողական են դարձել, սկսել են չենթարկվել ուսուցիչներին, ոմանք նույնիսկ դասի ժամերին սև մոգության պրակտիկայի են գնացել: Նրանց ծնողներին, իհարկե, վրդովեցրել է այս ամենը, և մտադիր են պատժել տալ նախկին հոգևորականին: Իսկ Տիրը նկատողություն է ստացել Նակորնսավան գավառի գլխավոր աբբայի քարտուղարից, ու նրա գործունեությունը հսկողության տակ է առնվել: