Տասներկուսը միանգամից


Թունիացի ուսուցչուհին շուտով կմայրանա` լույսաշխարհ բերելով միանգամից... 12 զավակ: Երկար տարիներ նա չի կարողացել երեխա ունենալ, և ամուսնու հետ որոշել են օգտվել արհեստական բեղմնավորման մեթոդին: Արդյունքը վեր է բոլոր սպասելիքներից: Բժիշկները նախազգուշացնում են, որ բոլոր երեխաների ողջ¬առողջ ծնելու հնարավորությունը բացառվում է, և երեխաներն առողջական լուրջ խնդիրներ կարող են ունենալ: Կինն, այնուամենայնիվ, որոշել է ծննդաբերել: Երևի նա դեռ չի էլ պատկերացնում, որ ինքը համաշխարհային ռեկորդ է սահմանելու: Առայժմ այդ ռեկորդակրուհին ամերիկուհի Նադե Սուլեմանն է, ով միանգամից ութ երեխա է ծնել` դարձյալ արհեստական բեղմնավորմամբ: