Ավստրիացիների սարսափները


Հատկապես ավստրուհիների համար ամենասարսափելին ծանր հիվանդությունն է և գնաճը: Փորձագետների այս համոզմունքը ծնվել է հարցումների արդյունքում, որի համաձայն` այս երկրի քաղաքացիների 50 %¬ն ամենից ավելի վախենում է ծանր հիվանդութ յուններից, իսկ 46 %¬ը` գների բարձրացումից: Նրանց երրորդ վախը ատոմային աղետն է և խնամքի անհրաժեշտություն պահանջող հիվանդությունները (44 %): 42 տոկոսն էլ մտավախում է առողջապահական ծառայությունների կրճատման, իսկ 40 %¬ը` պետական թոշակների նվազեցման հնարավորությունից: Տնտեսական վիճակի վատթարացումը, արժութային ճգնաժամը, սոցվճարների կրճատումը և եղանակային փոփոխությունները վախեցնում են ավստրալիացիների 38 տոկոսին: Հետազոտությունները փաստել են, որ 79 %¬ը լուրջ սարսափներ չունի ապագայի հանդեպ: Իսկ հարցվածների 1/6 մասը հավաստիացրել է, որ անցյալ տարվա համեմատ ավելի մեծ ֆինանսական խնայողություններ ունի (գրել է ավստրիական Der Standard թերթը):