Հա՞ որ...


Խոշոր ընկերությունների միջև բավական սուր մրցակցություն է սկսվել` Անկախության 20¬ամյակի տոնախմբությունների հովանավորությունը ստանձնելու ուղղությամբ: Տոնական միջոցառումների կազմակերպիչները մինչև անգամ զարմացած են իրարանցումից և խոստովանում են, որ նախկինում իրենք զգալի ջանքեր էին թափում` հովանավորներ գտնելու համար: Ասում են, որ շատ է պատահել, երբ իրենց միայն վերջին պահին է հաջողվել ընկերություններից որևէ մեկի հետ համագործակցության համաձայնություն կնքել: Նախկինում դժկամությամբ այսչափ կարևորագույն միջոցառումներ հովանավորող ընկերություններին մոտ կանգնած շրջանակները հավաստիացնում են, որ նման պատրաստակամություն առաջ է եկել հեռուստագովազդի գների վերջին թանկացումներից հետո: Հատկապես գովազդի կարիք ունեցողները հաշվարկել են, որ բազմակողմանիորեն ավելի շահեկան է նման միջոցառումներ հովանավորել, քան նոր ու թանկ գներով շարունակել մեծ գումարներ շռայլել` հեռուստագովազդ պատվիրելու համար: Այսինքն, ավելորդության չափ հաճախակի ինքնագովությունների փոխարեն` իսկապես օգտակարություն: Վերջապե˜ս