ՊԱՏՐԱՍՏՎՈ՞ՒՄ ԵՆ


Վերջին շրջանում հաճախակիացել են ռուսաստանաբնակ հայ գործարարների այցելությունները հայրենի գյուղեր: Տարբեր մարզերից տեղեկություններ են ստացվում, որ հյուսիսային երկրում մեծածավալ բիզնեսներ իրականացնող մեր շատ հայրենակիցներ (ովքեր փաստորեն հեռատեսորեն անցնող տարիներին Հայաստանի քաղաքացիությու նից չեն հրաժարվել) պատրաստվում են մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նրանցից շատերն արդեն իսկ բարձրաձայնել են իրենց մտադրություն ների մասին` հիշեցնելով, որ իրենք հենց այնպես չեն հայրենի գյուղերում եկեղեցիներ կառուցել, օգնել մարզի կրթօջախներին ու ընդհանրապես` բարեգործությամբ զբաղվել: