ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ


Շաբաթվա գործարքը դարձած` «Սթար» խանութների ցանցին «Քեթրին» և «Ֆրեշ» սուպերմարկետների վաճառքը մի շարք այլ նրբերանգներ ևս ունի: Իրականում ոչ թե «Սթարն» է ԴԱՀԿ պետին պատկանող խանութները գնելու առաջարկով հանդես եկել, այլ հակառակը: Լիարժեքորեն քաղաքականություն մտնելու համար Միհրան Պողոսյանը ձգտում է ազատվել իրեն վերագրվող բոլոր բիզնեսներից, որոնց սեփականատերը լինելու մասին խոսակցություններն ինքը հերքում է: Չի բացառվում նաև, որ մինչև խորհրդարանական ընտրություններ` ԴԱՀԿ պետը պաշտոնանկ արվի: Ասում են, թե նա նախկինի նման կառչած չէ աթոռից և նախատեսում է մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալու վաղեմի երազանքն իրականացնել: Ինչ¬ինչ խնդիրների առաջ հայտնված «Սթարն» էլ, ևս մի քանի խանութ ավելացնելով, փորձելու է ավելի ուշ «Երևան Սիթիի» հետ իրական մրցակցություն ծավալել: