Հզոր ավտոերթ Երևանում

Երեկվանից սկսվել են իրազեկման լայնածավալ աշխատանքներ Արաբկիր, Դավթաշեն և Աջափնյակ համայնքի բնակիչներին «Ծառուկյան» դաշինքի, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կատարած աշխատանքների և ծրագրերի մասին:
 
Թիվ 2 ընտրատարածքում իրազեկման աշխատանքներն իրականացվում են «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի շտաբի աշխատակիցների և համակիրների կողմից:
Իրազեկումն անց է կացվում հզոր ավտոերթի միջոցով, որի ժամանակ թիվ 2 ընտրատարածքի բնակիչներին բաժանվում են «Ծառուկյան» դաշինքի և Տիգրան Ուրիխանյանի տպագիր քարոզչական նյութերը, բուկլետները և նախընտրական ծրագիրը:
Ավտոերթի ժամանակ անց են կացվում նաև բակային հանդիպումներ:
 
Նշենք , որ ավտոերթը մեծ ոգևորություն է առաջացրել թիվ 2 ընտրատարածքի բնակիչների մոտ, ովքեր միաձայն ողջունում էին ավտոերթի մասնակիցներին և իրենց աջակցությունն էին հայտնում:
Մեր բոլորիս նպատակն է ունենալ հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք, արժանապատիվ քաղաքացի: «Ծառուկյան» դաշինքը ունի բավարար քաղաքական կամք՝ Հայաստանի Հանրապետությունը դուրս բերելու տնտեսական և սոցիալական խորը ճգնաժամից:
     
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝