Ռուսաստանն ու Թուրքիան՝ վտանգավոր երկրների ցանկում

ՈՒՐ ՉԳՆԱԼ 2018-ԻՆ

Համացանցում տեղեկատվություն է տարածվել 2018 թվականին զբոսաշրջիկների համար առավել վտանգավոր երկրների վերաբերյալ (հաղորդել է Chronicle.Info- ն՝ վկայակոչելով RBC-ն):
 
SOS միջազգային բժշկական ընկերության ներկայացուցիչները հրապարակել են աշխարհի ինտերակտիվ քարտեզը՝ նշելով զբոսաշրջիկների համար առավել վտանգավոր երկրները: Պետություններին նշվում են տարբեր գույներով՝ կախված զբոսաշրջիկների ռիսկի մակարդակից:
 
Այցելության համար ամենավտանգավոր երկրներն առանձնանում են կարմիր գույնով: Դրանց շարքում են Աֆղանստանը, Սոմալին, Սիրիան, Եմենը, Մալին, Հարավային Սուդանը, Լիբիան: 
 
Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Իրանը, Պակիստանը, Հնդկաստանը և Թուրքիան քարտեզում նարնջագույն են՝ որպես միջին ռիսկային երկրներ:
 
Մեկ այլ հանրաճանաչ զբոսաշրջային ուղղություն՝  Թայլանդը ԱՄՆ-ի և Կանադայի հետ ռիսկի ցածր մակարդակում է:
 
Այցելուների առավել անվտանգ երկրները նշված են կանաչով: Այս ցանկը ներառում է Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրները (բացառությամբ Մեքսիկայի), ինչպես նաև Ավստրալիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Իսլանդիան, Ֆինլանդիան:
 
Ուկրաինան Արևելյան Եվրոպայի և Բալկանյան թերակղզու երկրների հետ (բացառությամբ Հունաստանի, որը նախկինում դասակարգված էր) համարվել է անվտանգության բավարար մակարդակի երկիր: