Վստահ ենք, որ ժողովուրդը կհաղթի

«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՍՓՅՈՒՌՔՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ

Հարգելի՛ երևանցիներ:
 
Երկար տարիների պայքարից հետո վերջապես հնարավորություն է ընձեռվել ունենալ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Սա թավշյա հեղափոխության առաջին պտուղներից է, և միևնույն ժամանակ առաջին հնարավորությունը՝ ամրագրելու ժողովրդի քվեն ի դեմս ճշմարտորեն ընտրված և լեգիտիմ իշխանության:
 
Երևանը այլևս չի ունենալու ընտրակաշառքով և կեղծիքներով ընտրված ավագանի և քաղաքապետ: Երևանցիները հասկանում են, որ նրանց  քվեն այլևս չի ոտնահարվելու, և քաղաքացին այլևս չի նվաստացվելու ընտրակաշառք բաժանելու միջոցով:
 
Կոչ ենք անում բոլորին ակտիվորենմասնակցել  սեպտեմբերի 23-ի ընտրություններին և քվեարկել հեղափոխական ուժերի օգտին:
 
Միանգամայն պարզ է, որ թավշյա հեղափոխությունը դեռևս չի հասել ավարտին ևհակահեղափոխական  ուժերը ցանկացած իսկ հնարավորության դեպքում կփորձեն ժողովրդից խլել իշխանությունը: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ բոլոր կարևոր լծակներում ընտրվեն հեղափոխական ուժերը: Իսկ դրանցից գլխավորը բացի հանրապետական ընտրություններից դա Երևանի ավագանու ընտրություններն են:
 
Վերջին տարիների պայքարի տարբեր հանգրվաններում, մեր աչքերի առջև բոլոր քաղաքականուժերը  ցուցաբերել են իրենց  արժեքները և իսկությունը: Հասարակությունը տեսել է, թե ով ինչդաշինքների մեջ է մտել, ում  հետ, և ինչպիսի ծառայություններ է մատուցել նախկին ռեժիմներին:
 
Ուստի կոչ ենք անում  երևանցիներին իրենց քվեն տալ «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքին, ինչպես նաև այն քաղաքական և քաղաքացիական 
ուժերին, ովքեր իրենց գործով, այլ ոչ թե խոսքերով, միշտ եղել են ժողովրդի կողքին և դեմ են հանդես եկել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռեժիմներին:
 
Վստահ ենք, որ ով էլ որ հեղափոխական ուժերից ստանա մեծամասնություն, ժողովուրդը կհաղթի, և հեղափոխությունը ևս մեկ քայլ կկատարի դեպի աղթական ավարտ:
 
Ուրեմն՝ բոլորս դեպի ընտրություններ:
 
Հայկական Վերածնունդ