Հեռախոսազանգ գիշերային մղձավանջից

Հերթական անբացատրելի դեպքի մասին հաղորդում է հրապարակել paranormal-news.ru պարբերականը: Իր հետ պատահածը պատմել է «Eyeseeu» ծածկանունով հանդես եկող աղջիկը:
 
- Երբ բջջայի հեռախոսներն էժանացան և դարձան զանգվածային երևույթ, մայրիկս ինձ ու քույրիկիս համար նոր հեռախոսներ գնեց: Նա ոչ միայն ուղղակի մեզ նվեր էր արել, այլ մտածել էր մեր անվտանգության մասին: Դրա համար եթե մենք ուշանում էինք, պարտավոր էինք պարբերաբար նրան զանգել, կամ իր զանգին պատասխանել և ասել, թե ինչ է պատահել: 
 
Մենք ոչ մի արդարացում չէինք ունենա, եթե այդ զանգերն անտեսեինք: Մայրիկը շատ կհուզվեր և խուճապի մեջ կընկներ: 
 
Եվ ահա մի երեկո ես շատ ուշացա, քանի որ ձնամրրիկի մեջ էի ընկել: Իմ ավտոնմեքենան ձյունակույտերի միջով անցնել չէր կարողանում: Վերջիվերջո ես ստիպված եղա այն թողնել կայանատեղիներից մեկում և տուն հասնել ոտքով: 
Մինչև տուն արդեն քիչ ճանապարհ էր մնում, երբ հեռախոսս զանգեց: Երբ ձեռքս առա, տեսա, որ ինձ հաղորդագրություն է եկել մայրիկիս համարից: Միայն թե հաղորդագրությունը դատարկ էր, ոչ մի գրված բառ չկար: 
 
Ես նորից ու նորից էի այն բացում, բայց բան չհասկանալով՝ հեռախոսը տեղը դրեցի: Սակայն նորից զանգ եկավ: Դարձյալ SMS էի ստացել: Եվ նորից այն դատարկ էր: Իսկ հետո շարունակվում էին դատարկ հաղորդագրություններ գալ մայրիկիս համարից: Ես հաշվեցի 10 հատ և չգիտեի՝ ի՞նչ մտածեմ՝ դրանք իրո՞ք մայրիկիս ուղարկածներն են, թե՞ ուղղակի նա հեռախոսի վրա սխալ գործողություն է կատարել: 
 
Երբ արդեն համարյա տուն էի հասնում, հեռախոսս նորից ազդանշան տվեց, և այս անգամ դա մայրիկիս սովորական ձայնային զանգն էր: Ես այն ընդունեցի և լսեցի մայրիկիս ձայնը, որը աղերսագին հարցնում էր, թե ես որտեղ եմ և ինչու չեմ պատասխանում իր SMS-ներին: 
 
- Մայրի՛կ, ես արդեն համարյա տանն եմ, շուտով դռանը կհասնեմ,- պատասխանեցի ես: 
 
Ես իրոք արդեն տան մոտ էի և անմիջապես նկատեցի, որ մեր տան բոլոր պատուհանները մութ են: Դա ինձ մտահոգեց: Ես հեռախոսը դեռ ականջիս մոտ էի պահում և մայրիկիս հետ խոսում էի անգամ այն ժամանակ, երբ ներս մտա և ճտքակոշիկներս հանեցի: 
 
- Ամեն ինչ կարգին է մայրի՛կ,- ասացի:
 
- Ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է: Ես քեզ սիրում եմ,- ասաց նա: 
 
Հենց այդ պահին ես լույսը միացրի և տեսա, որ մայրիկս հյուրասենյակի բազմոցին քնած է: Իսկ ես ապշած նայում էի նրան ու ինքնաբերաբար շարունակում էի հեռախոսով խոսել  մայրիկիս հետ. 
 
- Ես էլ… քեզ եմ… սիրում:
 
Այդ խոսքերից հետո մայրիկիս հեռախոսն անջատվեց: 
 
Գլխիս մեջ անընդհատ հնչում էր, թե դա հնարավոր բան չէ: Մայրիկս, ահա, բազմոցին քնած է: Այդ դեպքում ես ո՞ւմ հետ էի զրուցում: 
 
Մայրիկս ժամանակ առ ժամանակ հյուրասենյակի բազմոցին էր քնում, քանի որ հայրս անկողնում շատ անհանգիստ էր լինում: Նա քնի մեջ հաճախ էր հառաչում, իսկ երբ առանձնապես անհանգիստ էր լինում, կարող էր մայրիկին պատահականորեն խփել կամ կոպտորեն հրել: 
 
Ես կանգնել էի հյուրասենյակի դռան մոտ ու չէի կարողանում զարմանքից ուշքի գալ: Ուղեղս տենդագին տարբերակներ էր ընտրում, որոնց պարագայում այս ամբողջը կլիներ բնական երևույթ, բայց այդպիսիք չէի գտնում: 
 
Եվ այդտեղ մայրիկս շրջվեց, քնի մեջ հառաչանք արձակեց, ասես մղձավանջի մեջ է, իսկ հետ թափով նստեց բազմոցին: Նա շատ վախեցած տեսք ուներ և արտասվում էր: Երբ ինձ տեսավ, նորից լացեց և սկսեց պատմել, որ մղձավանջային երազ էր տեսնում, որտեղ ես վթարի էի ենթարկվել: 
 
Քնի մեջ մայրս որոշել է ինձ նախազգուշացնել բախումի մասին և փորձել է հաղորդագրություններ գրել (նույնպես երազում), բայց ոչ մի կերպ չի կարողացել տեքստ հավաքել, ոչ էլ կարողացել է զանգահարել: 
 
Ես նրան պատմեցի դատարկ հաղորդագրությունների մասին, որոնք եկել էին իր համարից, ապաև զանգի, որին պատասխանել էի: Երկուսս էլ այդ գերբնական երևույթից ցնցված էինք:
 
Մենք չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, սակայն ամենասարսափելին եղավ այն ժամանակ, երբ ես փորձեցի նրան ցույց տալ դատարկ հաղորդագրություններն ու ընդունած զանգը: Ես իմ հեռախոսի մեջ ոչինչ չգտա, ասես այդ ամբողջը լոկ իմ երևակայությն մեջ էր եղել: 
 
Իսկ երբ ստացանք բաժանորդավճարի հաշիվը, այնտեղ այդ գիշերային զանգերը գրանցված չէին: Դա անհավատալիորեն սարսափելի էր: Ես երբեք այդ դեպքը չեմ մոռանա, այն փոխեց կյանքի նկատմամբ իմ ըմբռնումները: Հիմա գիտեմ, որ անհնարին թվացող բաները իրականում գոյություն ունեն: