HELLO, ԲԱՔՈՒ. GOODBAY, ԹՈՒՐՔԻԱ

Ադրբեջանի հույսը Մոսկվա՞ն է

Հայաստանի  ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվայում ապրիլի 28-ին տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:

Հետաքրքիրն այն է, որ այս հանդիպումը Բաքուն ողջունել էր, ու սրա մասին դեռ խոսում էր այս տարվա հունվարից: Երբ  Ադրբեջանի ԱԳ նախարարը  հունվարին Մոսկվայից Բաքու վերադառնալով  հայտարարեց, թե Ռուսաստանը ցանկանում է  եռակողմ հանդիպում կազմակերպել, Հայաստանի ԱԳ նախարարի կեցվածքը չեզոք էր: Նալբանդյանը հայտարարեց, որ իրենց հայտնի  է  միայն  Մյունխենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  ջանքերով անցկացվելիք հանդիպումը:  

Ռուսաստանը ևս անմիջապես  չհաստատեց  Բաքվի հայտարարությունը՝ ակնարկելով, որ դեմ չի լինի եռակողմ հանդիպմանը, բայց   չի կարող այն պարտադրել: Ըստ էության, ռազմավարական մեր դաշնակիցը հիշեցրեց, որ Հայաստանի ցանկությունը ևս անհրաժեշտ է: Մոտ մեկ  ամիս անց Մյունխենում, Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո տեղի ունեցավ հանդիպումը: Սակայն այն որևէ տեղաշարժ չարձանագրեց արցախյան հակամարտության հարցում՝ բացի պրոտոկոլային  հերթական հայտարարությունից: Դրանից հետո նորից խոսվեց եռակողմ ձևաչափի մասին:

Խավիարային դիվանագիտության ջատագով մեր հարևանը կարծես թե փորձում է  ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ նոր ձևաչափ ձևավորել՝ այս կերպ դժգոհությունը ցուցադրելով Մինսկի խմբի մյուս անդամ պետություններին՝ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին, որոնք ցայսօր պնդում են, թե խնդիրը լուծվելու է  Մինսկի խմբի ձևաչափում ու  խաղաղ ճանապարհով:

Բացի այդ,Բաքուն հիմա կարևոր օղակ է ԵՄ-ի համար՝հատկապես վերասուլթանացող Թուրքիայի  սահմանադրական «բարեփոխումներից» հետո: Ըստ էության, Թուրքիայի  նախագահ Էրդողանը  «գուդբայ» ասաց ԵՄ-ին ու իշխանությունն իր ձեռքը վերցրեց ամբողջությամբ: Դրանից հետո Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերնայցելեց  Ադրբեջան, որտեղ կարևորեց Բաքվի հետ   համապարփակ համագործակցությունը: Հիշեցնենք, որ բանակցությունների այսպիսի ֆորմատ հաստատվել է նախորդ տարի:  

Ու հիմա, երբ ԵՄ-նայլևս չի կարող հսկողության տակ պահել Թուրքիան, փորձում է իր կողմը քաշել Ադրբեջանին: Թե ինչ արդյունք կտան  ԵՄ- Ադրբեջան բանակցությունները՝ ժամանակը ցույց կտա: Բայց հաջողության դեպքում  այն մեծ կամ փոքրսեպ կխրի Բաքվի ու Թուրքիայի միջև:  Ռուսաստանն այս ամենը հասկանում է  ու իր հերթին է պայքարում Բաքունչկորցնելու համար: Չմոռանանք, որ Ալիևը դրական է տրամադրված ԵՏՄ-ին անդամակցելուն, որի դիմաց, Ալիևը խաղարկում է  արցախյան խնդիրը՝ ջանալով առավելագույնը կորզել:

Ամենահետաքրքրականն այն է, սակայն, որ մինչևապրիլյան պատերազմըՀայաստանն ավելի շատ լսողի, օբյեկտի դերում էր: Իսկ ապրիլյան պատերազմից հետո, երբ Ադրբեջանը, ըստ էության, պարտվեց,  Հայաստաննանգամ նախապայմաններ  առաջ քաշեց՝ այսպիսով իրեն դարձնելով գործոն:  Թե ինչ  կտա ապրիլի 28-ի հանդիպումը՝պարզ կդառնա մոտ օրերս, բայց պաշտոնականԵրևանը  ճիշտ է համարել այդ հանդիպման մասինխոսել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպման ժամանակ: