Մակրոնի բարեփոխումները ալեկոծել են Ֆրանսիան

ՓՈՐՁՈՒՄ Է ՄՈՆՈՊՈԼԻԱՆԵ՞Ր ՍՏԵՂԾԵԼ

Վերջին իրադարձություններից հետո դժվար չէ եզրակացնել, թե ինչ ծանր օրեր են սպասվում Եվրոպայի սրտում, մանավանդ՝ եթե հիշենք, թե ահաբեկիչներն այնտեղ ինչքան հաճախ են գործողություններ իրականացնում: 
 
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ձեռնարկած աշխատանքային բարեփոխումները խիստ բացասական արձագանք են գտել ամբողջ Ֆրանսիայում, իսկ մայրաքաղաք Փարիզը պատասխանել է զանգվածային անկարգություններով: Մակրոնի իշխանության գալուց ի վեր սա ամենաբուռն բողոքն է, որը հանգեցրել է ոստիկանության ուժերի հետ բախումների: Եվ սա դեռ միայն  սկիզբն է. արհմիությունները խոստանում են երկու շաբաթ անց Համախմբման համընդհանուր օր կազմակերպել:  
 
Այս իրադարձությունները լուսաբանելով՝ ռուսական «Վեստին» մանրամասնում է, որ Փարիզի Իտալիայի հրապարակ է դուրս եկել 60 հազար մարդ՝ ամբողջ արհմիություններ, ուսանողներ, տրանսպորտի աշխատակիցներ: Բողոքը աշխատանքի բոլոր որոլտներն է ընդգրկել, անգամ ծաղրածուներն ու կրկեսի մյուս աշխատողներն են միացել: Փողոցներում ամենուր արցունքաբեր գազ է տարածվել, ճայթուկների պայթյուններ: Բողոքավորների զայրույթի թիրախում ոչ միայն լրագրողները, այլև ոստիկաններն են եղել: Անգամ դյուրավառ հեղուկով շշեր են գործի դրվել: Կարգ պահպանելու համար պատրաստ սպասում են ջրցան մեքենաները:
 
Աշխատանքային օրենսգրիք 5 փոփոխությունները պարզեցնում են աշխատանքից ազատման կարգը, իջեցնում հանգստյան օրերի նպաստները՝ նպատակ ունենալով աշխուժացնել աշխատանքի շուկան և իջեցնել գործազրկության մակարդակը: Մինչդեռ բողոքի դուրս եկած զանգվածները աղաղակում են, թե դրանք ոչնչացնում են մանր գործարարությունը, թե դրանք «ֆինանսական շրջապտույտներ են, որոնք խլում են մարդկանց աշխատանքը»: Նրանք համոզված են, որ  Մակրոնի և նրա շրջապատի հովանավորությամբ մի ամբողջ ձեռնարկություն է գործում, որն ուզում է ամեն ինչ իր ձեռքը հավաքել և հետագայում իր հայեցողությամբ աշխատավարձեր նշանակել: 
 
Մարդկանց բողոքին ի պատասխան՝ Մակրոնը չի քաշվել բողոքող ֆրանսիացիներին անվանել  ավարաներ, անբաններ, դատարկ տեղ: Մնացածներին էլ առաջարկել է առանց առարկության ընդունել աշխատանքային օրենսգրքի փոփոխություններն, որն ինքը մտադիր է ստորագրել՝ քվեարկության չդնելով:  
 
Մակրոնի բոլոր խոսքերը զայրացրել են մարդկանց, և շատերը սկսել են խոսել ընտրություններիայն իրական արդյունքների մասին, որոնցով նա  Ֆրանսիայի նախագահն է դարձել: Հիշվել է, որ ընտրությունների երկրորդ փուլում ֆրանսիացիները քվե են տվել ոչ թե Մակրոնի օգտին, այլ մյուս թեկնածու Լը Պենի դեմ: Այսպիսով՝ Մակրոնի իրական հենարանը ֆրանսիացի ընտրողների 24%-ն է: 
 
Մակրոնի վարկանիշը սրընթաց վայրէջք է ապրում, իսկ նոր փոփոխությունների դեմ բողոքում են գրեթե բոլոր խոշոր քաղաքները: 
 
Այժմ նա այցելել է փոթորկից տուժած կղզիներ, և նրան ուղեկցում է ոչ թե կինը, ով սարսափում է թռիչքներից, այլ ճամպրուկներով ինչ-որ տիկին: Նրա փոխարեն բողոքի ցույցերի մասին խոսել է երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը՝ ասելով, թե երկխոսությունն ավարտված է, և ոչ մի բողոք իր կառավարությանը չի ստիպի հրաժարվել առաջարկված բարեփոխումներից: