Ի՞նչ կարող է ավետել Արմլիում կամարված անսովոր ծիածանը

Եթե բնության նախանշաններին հավատում ենք, ուրեմն ցանկալի է, որ գոնե այս մեկը բարի լուր բերի մարդկությանը:
 
Մեծ Բրիտանիայի Արմլի քաղաքի բնակիչները երեկ առիթ են ունեցել հիանալու աներևակայելի վառ ծիածանով: Քաղաքային խորհրդի կազմակերպած հանդիսության մասնակիցներին կարևոր գործից կտրել է ներկաներից մեկը, ով նկատել է պատուհանից այն կողմ փայլատակող ծիածանը և մնացածների ուշադրությունը հրավիրել անսովոր երևույթի վրա:
 
Ծիածանի չտեսնված պայծառ կամարը ասես աճել է ուղղակի բնկելի տների արանքից: Հանդիսության մասնակիցները, կասկածից վեր է, իսկույն գործի են դրել հեռախոսներն ու այլ նկարահանող սարքեր և համացանցին հանձնել իրենց քաղաքն օղակող ծիածանի շքեղ կամարը:
 
Բնության  արտասովոր երևույթները միշտ են մարդու մեջ կասկածներ առաջացրել, տեղիք տվել տարբեր սպասումների: Հայտնի բան է՝ արևի խավարումները միշտ չարագուշակ մտքեր են առաջացրել ու պատերազմների կամ այլ արհավիրքների վախ ներշնչել: Ծիածանի հետ կարծես թե մարդիկ առավել ուրախ, հաճախ էլ անսովոր ու խորհրդավոր հույսեր են կապում: 
 
Ծիածանը, իհարկե, բնության շատ տարածվաված երևույթ է, պարզապես այնքան գեղեցիկ ու խարհրդավոր, որ նայողին անտարբեր չի թողնում: Սակայն գուցե այս անգամ այդքան վառ արտահայտվելով՝ իրոք ինչ-որ ուղերձ է բերել մարդկությանը: Մեկ էլ տեսար՝ մարդը հրաժարվեց կյանքի ու բնության հրաշքները անխոհեմաբար ոչնչացնելու իր գործելակերպից և դրամի, զենքի ու իշխանության փոխարեն սկսեց երկրպագել աստվածատուր 7 գույների վեհատես կամարը: