Ոտքով՝ դեպի հայրենիքի հարավային հատված

ԿԻՄ ՉԵՆ ԸՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Այսօր հանդիպում են Կորեական թերակղզու երկու հատվածների ղեկավարները: ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը ժամանում է Հարավային Կորեա, որպեսզի բանակցություններ վարի ապամիջուկայանացման և կայուն խաղաղության հասնելու քաղաքականության վերաբերյալ:
 
Ուշագրավ է, որ Կիմ Չեն Ընը իր հայրենիքը երկու մասի բաժանող սահմանազաման գիծն անցնելու է ոտքով, իսկ այնտեղ մտադիր է նրան անձամբ դիմավորել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը: 
 
Այն, որ Կիմ Չեն Ընը քայլելով է մտնում Հարավային Կորեա, մի տեսակ ուխտագնացության է նման, թեև հնարավոր է՝ դա միանգամայն գործնական բացատրություն ունի: Սակայն նման տպավորությունն ավելի է խորանում, երբ խոսվում է Փհանմունջոմ անցակետում համատեղ ծառ տնկելու և երկու Կորեաների մայրաքաղաքներով հոսող գետերի ջրերով այն ջրելու մասին: Ասես այդ ջրերն այն արյունն են, որն իրար խառնելով՝ արևելքում երկու մարդ կարող են եղբայրության ուխտ կնքել: 
 
Իհարկե, այդ եղբայրությունը կխորանա՞, թե՞ վերստին անզիջում թշնամանք կդառնա, պայմանավորված է հետագա գործընթացներով: Իսկ այդ գործընթացներում գլխավոր դեր ունի ԱՄՆ-ը: Ինչպես հայտնի է, երկու Կորեաների ղեկավարների այդ բանակցություններին պետք է որ հաջորդի ԿԺԴՀ առաջնորդի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի հետ:
 
Հենց այդ հանդիպման մասին էլ  Fox News հեռուստաալիքի եթերում խոսել է Թրամփը՝ ասելով, թե չի բացառվում, որ այն ոչ էլ կայանա. 
 
- Բացառված չէ, որ ես իսկույն կհեռանամ: Բացառված չէ, որ այդ հանդիպումը ընդհանրապես չի կայանա
 
ԱՄն նախագահի և Կիմ Չեն Ընի հանդիպման օրակարգում, ինչպես հայտնի է, մեկ հարց է՝ Հյուսիսային Կորեայի լիովին միջուկազերծ ապագան: Ու հիմա փաստորեն Դոնալդ Թրամփի համբերությունից ու դիմացինին լսելու ունակությունից է կախված՝ մոլորակի խաղախօվկիանոսյան հատվածում ատոմային զեքի սպառնալիքը կթուլանա՞, թե՞ ՀԺԴՀ-ի նկատմամբ դաժան պատժամիջոցները կշարունակվեն, և երկու Կորեաներն էլ կշարունակեն թշնամիներ մնալ: