Եվրամիությունը կփորձի պահպանել Իրանի միջուկային գործարքը

Իրանի հետ Միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալը շատ պետությունների հաշիվներ է խառնել: Շատերի համար այն տնտեսական, քաղաքական, անվտանգության ծանր խնդիրներ է առաջացրել:  Բանն այն է, որ ԱՄՆ-ի դուրս գալով վերականգնվում են Իրանի նկատմամբ բոլոր խիստ պատժամիջոցները՝ այդ թվում նաև Իրանի հետ գործարար կապեր ունեցող մյուս երկրների նկատմամբ:
 
Այժմ գլխավոր խնդիրն այն է, թե ԱՄՆ-ի դաշնակիցները կկատարե՞ն տվյալ պատժամիջացների պահանջները՝ հակառակ սեփական շահերի:
Մայիսի 15-ին սրա առնչությամբ հայտարարություն է արել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Ըստ նրա՝ Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումից հետո Եվամիությունը պետք է պաշտպանի անվտանգության և տնտեսության ոլորտների իր շահերը: Նա ասել է, որ դեռևս հարկ է քննարկել, թե մոտ ժամանակներս ինչ միջոցներ է հարկավոր ձեռքնարկել, որպեսզի համաձայնությունը պահպանվի: 
 
- Եվրոպական եռյակը քննարկում է որոշակի քայլեր, որոնք մենք կարող են կիրառել մոտակա օրերին և շաբաթներին ՝ պաշտպանելու համար ԵՄ տնտեսական և ռազմավարական շահերը: Հետո մեզ կմիանա Զարիֆը (Իրանի արտգրծնախարարը), մենք կքննարկենք գործարքը պահպանելու որոշակի քայլեր,- ասել է Մոգերինին: 
 
Նա նաև հույս է հայտնել, որ ԵՄ-ն և եվրոպական եռյակը (Իրանի հետ միջուկային գործարքի մասնակից Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան) Իրանից հավաստիացում կստանան, որ նա մտադիր է պայմանավորվածությունները կատարել:
 
Իսկ խնդրի քննարկումն ուշացնելու մտադրություն Եվրամիությունը չունի, ուստի հենց այսօր Սոֆիայում՝ ԵՄ նախագահող երկրի մայրաքաղաքում, անց է կացվում Եվրամիության պետությունների և նրանց կառավարությունների ղեկավարների հանդիպումը: Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը՝ այնտեղ Եվրահանձնաժողովի և Եվրամիության ղեկավարները կներկայացնեն տարբերակներ, թե ինչպես է հնարավոր ԱՄՆ-ի դուրս գալուց հետո պաշտպանել սեփական տնտեսական շահերն և ներդրումները: Նշենք, որ Իրանից հայտարարել են՝ եթե ԵՄ երկրները նույնպես համաձայնագրից դուրս գան, իրենք նոր թափ կհաղորդեն միջուկային ծրագրին:  
 
Ոչ մի կասկած, որ ԱՄՆ-ը կփորձի ամեն կերպ ներգործել այդ քննարկումների ընթացքի վրա և Եվրամիության երկրներին հարկադրել ենթարկվելու Իրանի դեմ պատժամիջոցների պահանջներին: Կարելի է ասել՝ հենց այս «ճակատում» է վճռվելու մի ահեղ պատերազմի ելքը:
 
Պատերազմ, որը Միացյալ Նահանգները վարում է աշխարհի առաջնորդ և թելադրող լինելու համար: Եվրամիությունը՝ որպես նրա հավատարիմ դաշնակից, աշխարհի բախտի համար վճռորոշ պահերին միշտ հավանություն է տվել և ամեն կեպ աջակցել ԱՄՆ-ի քաղաքականությանն ու գործելակերպին: Ու եթե հանկարծ այս անգամ Եվրամիությունը խաղի նրա կանոններից շեղվի՝ միանձնյա առաջնորդի նրա «գահը» կերերա, որով և փոփոխություն կառաջանա շխարհում իշխող իավիճակում: