Հրոսակախմբերին հովանավորես՝ տունդ ավազակների որջ կդարձնես

Այս օրերին, երբ Արևմուտքն ուզում է քիմիական զենք գործադրելու փաստն ամեն կերպ բարդել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա և վերջնականապես նրանից ազատվել, Ասադը Եվրոպային սպառնացող ահաբեկչությունների դեմ «դեղատոմս» է առաջարկել: Խորվաթական «Վեչերնի լիստ» թերթին տված հարցազրույցում նա ասել է, որ եթե Եվրոպան ցանկանում է ահաբեկչությունից պաշտպանված լինել, պետք է դադարեցնի աջակցել  Սիրիայում գործող հրասակախմբերին: 
 
- Այն օրվանից, երբ Ֆրանսիան սկսեց օգնել հակակառավարական խմբավորումներին, դադարեցին Դամասկոսի և հատուկ ծառայությունների շփումները,-նշել է նա ապա ավելացրել, որ ահաբեկչության դեմ պայքարում չի կարող գործընկերություն լինել, եթե մեջտեղում քաղաքական թշնամանք կա:
 
Սանկտ-Պետերբուրգի վերջին ահաբեկչությունը ակնհայտ ցույց է տալիս, որ աշխահում ապահով ոչ մի անկյուն չկա, որ մարդկության մի ստվար մասը դաստիարակվում, սնվում ու ապրում է միայն ու միայն այլատյացության ոգով ու այլոց անպայման ոչնչացնելու ծրագրերով: Միայն թե մարդկանց զգոնությունն այնքան է թուլացել, որ մինչև ռումբերը հենց իրենց ոտքերի տակ չեն պայթում, վտանգի աստիճանը չեն գիտակցում: Իսկ ով աղետի զոհ չի դարձել, բավարավում է զոհերի համար ծաղիկներ տանելով, մոմեր վառելով ու մի քանի դատապարտող խոսք ասելով:
 
Աշխարհի մեծ տերություններն իրենց քաղաքական խաղերով են տարված, նրանք կռիվ-կռիվ են խաղում տարբեր ճակատներում և մանրմունր հրդեհներին ուշադրություն չեն դարձնում: Հրոսակախմբերին իրենց թշնամի երկրների դեմ օգտագործելիս էլ երկար-բարակ մտածել չեն ուզում, կարևորը՝ այսօր հաղթողն իրենք լինեն: